https://arm.sputniknews.ru/20240611/amnn-ksharunaki-ajakcel-hh-karavarutjany-obrajeny-pashinjanin-76971090.html
ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը. Օ'Բրայենը` Փաշինյանին
ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը. Օ'Բրայենը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ–ն հետևողական աջակցություն է ցուցաբերում` ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T18:09+0400
2024-06-11T18:09+0400
2024-06-19T18:09+0400
հայաստան
ամն
ջեյմս օ՛բրայեն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76968983_0:139:1600:1040_1920x0_80_0_0_08b6c1a5f3cca59e065c0b6c1a02c357.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդումը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Օ'Բրայենն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը:Ջեյմս Օ’Բրայենը գոհունակությամբ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը:ՀՀ–ն և ԱՄՆ–ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0b/76968983_0:53:1351:1066_1920x0_80_0_0_a897247c468d3a0daa6928c0e5d9a022.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, ջեյմս օ՛բրայեն, նիկոլ փաշինյան
հայաստան, ամն, ջեյմս օ՛բրայեն, նիկոլ փաշինյան
ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը. Օ'Բրայենը` Փաշինյանին
18:09 11.06.2024 (Թարմացված է: 18:09 19.06.2024) Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ–ն հետևողական աջակցություն է ցուցաբերում` ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդումը։ Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Օ'Բրայենն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը:
«ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ կարևոր է մայիսի 5-ին Բրյուսում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը»,– ասված է հաղորդագրությունում։
Ջեյմս Օ’Բրայենը գոհունակությամբ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:
Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: