00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Թուրքիայի կողմից գործուն քայլեր չի տեսնում սահմանի բացման համար. Ռուբինյան

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2024
Ռուբեն Ռուբինյան
Բաժանորդագրվել
Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց, որ բանակցությունները չեն դադարեցվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը Թուրքիայի կողմից գործուն քայլեր չի տեսնում հայ–թուրքական սահմանի բացման համար։ Խորհրդարանում այս հայտարարությունն արեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Հայ–թուրքական սահմանի բացման համար հայկական կողմից բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները արված են, անցակետը պատրաստ է, իսկ թուրքական կողմից մենք քայլեր չենք տեսել այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ»,– ասաց նա։
Ռուբինյանը հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականի հուլիսին կողմերը պայմանավորվել էին առաջին փուլում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։
Նա ընդգծեց, որ համաձայն չէ այն պնդման հետ, թե երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում է։
«Այնպես չէ, որ հանդիպումներ չկան, վերջին հանդիպումն այս տարի փետրվարին է եղել ԱԳ նախարարների միջև։ Մենք հույս ունենք, որ շուտով էլի հանդիպումներ կլինեն, բայց ժամկետներ դեռ չկան»,– ասաց նա։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Լրահոս
0