https://arm.sputniknews.ru/20240605/akademiakan-qaghaqi-glkhavvor-hatakagtsi-verjnakan-tarberaky-patrast-klini-hulisin-nakharar-76665176.html
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարի խոսքով` զուգահեռ շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք տրանսպորտային նախագծի հետ կապված պայմանագրեր ունենալու հնարավորություն կտան։ 05.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-05T11:48+0400
2024-06-05T11:48+0400
2024-06-05T11:49+0400
հայաստան
ակադեմիական քաղաք
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852775_0:0:1600:900_1920x0_80_0_0_0264cb373373ccf011fdad61b6dbd7be.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:Նրա խոսքով` զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված` քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով:Նախարարն ընդգծեց, որ բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասաց Անդրեասյանը:Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։Ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղի, մետրո ու տրամվայ. Անդրեասյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852775_286:0:1486:900_1920x0_80_0_0_c43fd9081fb59e6f8e3264aa8500d974.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ակադեմիական քաղաք, ժաննա անդրեասյան
հայաստան, ակադեմիական քաղաք, ժաննա անդրեասյան
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին. նախարար
11:48 05.06.2024 (Թարմացված է: 11:49 05.06.2024) ԿԳՄՍ նախարարի խոսքով` զուգահեռ շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք տրանսպորտային նախագծի հետ կապված պայմանագրեր ունենալու հնարավորություն կտան։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին ակադեմիական քաղաքի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված` քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով:
Նախարարն ընդգծեց, որ բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:
«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։