00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարվա 1-ին եռամսյակում ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը գերազանցել է 3,8մլրդ դոլարը. Պապոյան

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2024
Բաժանորդագրվել
Եթե 2023թ–ինգրեթե 39 տոկոսով ավելացել էին ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջային այցելությունները, ապա 2024-ին պատկերը փոփոխվում է։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2024 թ․առաջին եռամսյակում արդեն իսկ գերազանցել է 3,8 մլրդ ԱՄՆ դոլարը՝ 2023թ․համեմատ աճ գրանցելով 2,4 անգամ։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ընդհանուր էներգաշուկաների ձևավորումը ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոն է․ ՀՀ փոխվարչապետ
Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 773 միլիոն ԱՄՆ դոլար։ Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում 2023 թվականին մի շարք ոլորտներում դրական ցուցանիշներ են գրանցվել։ Մասնավորապես, 2023թ․ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը գերազանցել է 3,6 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41 տոկոսով։ Նախորդ տարի 42,7 տոկոսով աճել է նաև Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ՝ կազմելով 7 միլիարդ 616 միլիոն ԱՄՆ դոլար։ Ավելացել է նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծումը՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը և 2022թ․ համեմատ գրանցելով 45 տոկոս աճ։
«2023թ․հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները կազմել են 353 միլիոն ԱՄՆ դոլար, որից ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 68,1 միլիոն դոլար է։ Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ավելի քան 500 միլիոն դոլար, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլար է եղել։ Իսկ 2022թ․ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 502,7 միլիոն ԱՄՆ դոլար է եղել, որից ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 364 միլիոն ԱՄՆ դոլար, գլխավորապես ՌԴ-ից է եղել»,- նշեց Պապոյանը։
Ավելացել են նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջային այցելությունները։ 2023թ․ մեր երկիր է եկել 2 միլիոն 217 հազար մարդը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 39 տոկոսով։ Միայն Ռուսաստանից մեր երկիր է եկել մոտ 1 միլիոն 154 հազար զբոսաշրջիկ։
ԵԱՏՄ զարգացման ինստիտուտները կարևոր նախագծեր են իրականացնում Հարավային Կովկասում. Օվերչուկ
Էկոնոմիկայի նախարարը միաժամանակ նշեց, որ 2024թվականին զբոսաշրջության ցուցանիշներում փոփոխություններ են նկատվում, մասնավորապես` Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը նվազում է։ Դրա փոխարեն ավելանում է այլ երկրների մասնաբաժինը, օրինակ՝ ԱՄԷ, Հնդկաստան և այլն։
Լրահոս
0