00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը 1.7 մլն դրամ կաշառք է վերցրել. նյութերը դատարանում են

© Photo : official site of the National Security Service of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2024
Բաժանորդագրվել
Նախաքննության ընթացքում Շիրակի մարզպետի աշխատակազմի մի քանի ներկայացուցչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.–ն կառուցապատման և ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերություններից 1 700 000 ՀՀ դրամ կաշառք է ստացել, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն (Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը – խմբ.), վերը նշված ընկերություններից գումար է վերցրել Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար։
«Նա այդ ամենն արել է ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով։ Խ.Խ.–ն 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100.000–1.000.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1.700.000 ՀՀ դրամ)»,– ասված է հաղորդագրությունում:
Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին և Մ.Ա.–ին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու հոդվածով` մի քանի դրվագով։ Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցչին էլ մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու հոդվածով։
Նախաքննության ընթացքում Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Լրահոս
0