https://arm.sputniknews.ru/20240601/bagrat-srbazani-ajcin-yndaraj-gjumrium-apamvonatazhel-en-mankakan-hamergi-bemy-76537590.html
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը. տեսանյութ
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը. տեսանյութ
Sputnik Արմենիա
«Տալույս» երգչախմբի ղեկավարի խոսքով` համերգի մասնակիցներին հրահանգել են համերգը շուտ սկսել։ 01.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-01T14:56+0400
2024-06-01T14:56+0400
2024-06-01T16:15+0400
հայաստան
գյումրի
երեխա
համերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/01/76538850_0:0:1280:720_1920x0_80_0_0_33041b70e7bf3e18a3e1124989b55431.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Նշենք, որ այս պահին ավտոերթով Գյումրի են գնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները` Բագրատ սրբազանի գլխավորությամբ։Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ այս համերգին պետք է ներկա լիներ նաև ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը։Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի (նրանք պետք է մասնակցեին համերգին) ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համերգը նախատեսված էր սկսել ժամը 14։00–ին։ Առավոտից եղել է հնչունային փորձ, որը անցել է հարթ, սակայն ժամը 12։45 ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել է ու հրահանգել համերգը սկսել 13։00–ին։Այս խոսակցությունից հետո րոպեների ընթացքում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրված բեմը ապամոնտաժվել է։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/01/76538850_320:0:1280:720_1920x0_80_0_0_83a1e51d2f90c6e4aeb98e35408a2be2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, երեխա, համերգ, видео
հայաստան, գյումրի, երեխա, համերգ, видео
Բագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը. տեսանյութ
14:56 01.06.2024 (Թարմացված է: 16:15 01.06.2024) «Տալույս» երգչախմբի ղեկավարի խոսքով` համերգի մասնակիցներին հրահանգել են համերգը շուտ սկսել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը։ Տեղեկությունը հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նշենք, որ այս պահին ավտոերթով
Գյումրի են գնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները` Բագրատ սրբազանի գլխավորությամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ այս համերգին պետք է ներկա լիներ նաև ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը։
Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի (նրանք պետք է մասնակցեին համերգին) ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համերգը նախատեսված էր սկսել ժամը 14։00–ին։ Առավոտից եղել է հնչունային փորձ, որը անցել է հարթ, սակայն ժամը 12։45 ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը զանգել է ու հրահանգել համերգը սկսել 13։00–ին։
«Հարցիս, թե որն է պատճառը, Դանիել Դանիելյանը պատասխան չտվեց։ Մենք պրոդյուսերի` Թովմաս Առաքելյանի միջնորդությամբ բացատրեցինք, որ պետք է 14։00–ին համերգ տանք, բացատրեցինք, որ տեխնիկական հարցեր կան, որ երեխաները դեռ պատրաստ չեն։ Եվ հետո հրապարակը դատարկ էր, ունկնդիր չկար, ո՞ւմ համար այդքան շուտ համերգ տայինք»,– ասաց նա։
Այս խոսակցությունից հետո րոպեների ընթացքում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրված բեմը ապամոնտաժվել է։