00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ծնողներն ամուսնալուծված են. ով և ինչպես է զբաղվում երեխաների շահերի պաշտպանությամբ

© Sputnik / Aram NersesyanԵրեխա
Երեխա - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2024
Երեխա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երեխաների շահերի պաշտպանությունը կարևոր է ցանկացած երկրի սոցիալական քաղաքականության մեջ։ Այս ոլորտում ստեղծված իրավիճակը պահանջում է համապատասխան կառույցների համարժեք արձագանքը։ Ովքեր և ինչպես են ՀՀ–ում զբաղվում անչափահասների իրավունքների պաշտպանությամբ՝ մեր նյութում:

Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում. բյուրոկրատիա, ոչ կոմպետենտություն և ուշ արձագանք

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը վստահված է տարբեր հաստատությունների, ներառյալ խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք պարտավոր են ապահովել անչափահասների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Այնուամենայնիվ, գործնականում դրանք իրենց գործունեության ընթացքում հաճախ բախվում են լուրջ խնդիրների, հատկապես երբ խոսքը վերաբերում է արագ և արդյունավետ արձագանք պահանջող իրավիճակներին:
Բյուրոկրատական քաշքշուկը, համակարգի դանդաղաշարժությունն ու ոչ կոմպետենտությունը հանգեցնում են նրան, որ երեխաները հաճախ ժամանակին չեն ստանում անհրաժեշտ օգնություն։
Ընդ որում` ոստիկանությունը և խնամակալության մարմինները հաճախ պասիվություն են դրսևորում նույնիսկ դատական որոշումների առկայության դեպքում։ Սոնայի դեպքը հստակ ցույց է տալիս, թե ինչպես դատական որոշման առկայության դեպքում ո՛չ խնամակալության մարմինները, ո՛չ ոստիկանությունը չեն կարողացել ապահովել երեխայի իրավունքների պաշտպանությունը:

Երբ դատարանի որոշումն անձեռնմխելի չէ․ Սոնայի դեպքը

Սոնան ամուսնալուծվել է, երբ նրանց դուստրն ընդամենը մեկ տարեկան էր։ Դատարանը սահմանել է շփման կարգը. ծնողներից յուրաքանչյուրը հավասար քանակությամբ օրեր է անցկացնում երեխայի հետ: Մեկ ամիս առաջ Սոնան լուրջ խնդրի առաջ է կանգնել․ երեխան հիվանդացել է, իսկ հայրը չի կատարել բժշկի ցուցումները։ Հոր կողմից պատշաճ խնամքի բացակայության պատճառով Սոնան հետո մի քանի ամիս չի կարողացել բուժել երեխային։ Հանուն դստեր առողջության ստիպված խախտելով շփման կարգը՝ Սոնան այդ մասին տեղեկացրել է դատական կատարածուին։ Սակայն երեխայի հայրը ներգրավել է ոստիկանությանը, որը հերթական անգամ օգնել է հորը տանել երեխային։
Ստեղծված խնդիրը լուծելու համար ոստիկանությունում կնոջը խորհուրդ են տվել դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին, տվյալ դեպքում՝ Նոր Նորքի վարչական շրջան:
«Ոստիկանությունն իրավունք չունի փոխել երեխայի հետ շփման կարգը, եթե առկա է դատարանի որոշում», - պարզաբանել են գերատեսչությունից:
Պարադոքսալ կերպով Սոնային նույն պատասխանն են տվել նաև քաղաքային խնամակալության մարմիները:
«Սկզբում ես զանգեցի վարչական շրջան, բացատրեցի խնդիրը։ Ինձ պատասխանեցին, որ պետք է դիմում գրեմ տեղում և դրան կցեմ անձնագրի պատճենը։ Իսկ երբ գնացի դիմում գրելու, հանկարծ նոր պահանջներ առաջացան», - պատմում է Երևանի բնակչուհին։
Խնամակալության մարմնում Սոնան բախվել է բյուրոկրատական քաշքշուկների. նրանից պահանջել են մի շարք փաստաթղթեր, առանց որոնց դիմումը չի դիտարկվի: Այս ամենը ձգձգել է երեխայի բուժումը։
Մենք փորձեցինք պարզաբանել իրավիճակը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը հաստատեց, որ խնամակալության մարմինները պարտավոր են համարժեք արձագանքել իրավիճակի փոփոխություններին, նույնիսկ դատական որոշման առկայության դեպքում՝ առանց բյուրոկրատական ուշացումների:
«Նույնիսկ եթե կա դատարանի որոշում, որը սահմանում է երեխայի հետ շփման կարգը, դա ամենևին չի նշանակում, որ ոչ ոք իրավունք չունի միջամտել այդ հարցին։ Ի վերջո, կարող են առաջանալ նոր հանգամանքներ։ Եթե քաղաքացին դիմում է նման հարցով, սոցաշխատողը պետք է գա և տեղում անձամբ ծանոթանա իրավիճակին, խոսի ծնողների հետ, շփվի երեխայի հետ և լուծի հարցը», - պարզաբանեց նա։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ խնամակալության մարմինների մասնագետներն իրավունք ունեն աջակցել դատական որոշման վիճարկմանը, եթե ծնողների միջև փոխզիջում ձեռք չբերվի: Սոցիալական աշխատողները կարող են գործել իրենց հայեցողությամբ՝ ի շահ երեխայի պաշտպանության:
Երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Դավիթ Թումասյանն իր հերթին նշեց, որ նման իրավիճակներում ոստիկանությունը ևս ունի հստակ լիազորություններ, քանի որ ծնողի կողմից երեխային անհրաժեշտ բուժում չտրամադրելը դասակարգվում է որպես բռնություն: Բայց ոստիկանների ոչ կոմպետենտությունը չի վերացնում խնամակալության մարմինների անփութության հարցը Սոնայի երեխայի պատմության մեջ:
Սոնայի համառության և ոստիկանության օգնության շնորհիվ, այնուամենայնիվ, նրան հաջողվել է ստիպել երեխայի հորը ուշադիր լինել դստեր առողջության նկատմամբ. աղջիկը ապաքինվել է:
Բայց Սոնայի և նրա երեխայի դեպքը միակը չէ։ Հանդիպում են նաև ավելի վատ դեպքեր։

Ռուզաննայի դեպքը

Երեք երեխաների մայր Ռուզաննան պատմում է, որ ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինն ու նրա մայրը երեխաների նկատմամբ հոգեբանական ճնշումներ են կիրառել: Դատարանը որոշել է, որ երեխաները պետք է ապրեն հոր հետ, իսկ մայրն իրավունք ունի հանդիպել և շփվել երեխաների հետ: Բայց իրականում հայրն ու նրա մայրը երեխաներին արգելել են շփվել Ռուզաննայի հետ և սկանդալներ են սարքել։
Դիմելով Նոր Նորքի վարչական շրջանի խնամակալության մարմնին՝ Ռուզաննան նույնպես անհրաժեշտ աջակցություն չի ստացել՝ չնայած անչափահասների նկատմամբ ակնհայտ հոգեբանական ճնշումներին: Փաստորեն, չնայած որ սոցիալական աշխատողները լիովին իրավունք ունեն միջամտել նման իրավիճակներում, իրականում նրանք անգործության են մատնված:

Կոմպետենտության և ռեսուրսների պակաս

Մենք դիմեցինք Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես է երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը վերահսկում խնամակալության մարմնի գործունեությունը: Պարզվեց, որ խնամակալության մարմինն անկախ հանձնաժողով է, և որևէ կառույց դրա նկատմամբ վերահսկողություն չի իրականացնում։
«Վարչությունը չի վերահսկում խնամակալության մարմնի գործունեությունը, այլ միայն մեթոդաբանական աջակցություն է ցուցաբերում», - պարզաբանեց վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Այսպիսով, աշխատանքի արդյունքը մեծապես կախված է անհատական գործոնից. եթե աշխատողը բարեխիղճ է, խնդիրը կլուծվի, եթե ոչ, ուրեմն ոչ:
Եթե խնամակալության մարմինը չի լուծում խնդիրը, քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարան:
«Պետությունն իրականացնում է երեխաների եռաստիճան պաշտպանություն՝ վարչական շրջանների, քաղաքապետարանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության մակարդակով։ Եթե առաջին փուլերում խնդիրը չի լուծվում, կարելի է դիմել քաղաքապետարան՝ երեխաների և սոցիալական ապահովության վարչություն», - ասաց Լուսինե Հովհաննիսյանը։
Քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ է ստանում խնամակալության մարմինների դեմ։ Դրա հետ կապված փոփոխություններ են առաջարկվել ընտանեկան օրենսգրքում, որպեսզի նրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանվի։ Առայժմ բողոքը ստանալիս փորձագետները խնդիրը քննարկում են խնամակալության մարմնի աշխատակիցների հետ, սակայն քաղաքացիները գրավոր պատասխանը ստանում են վարչական շրջանից:
«Հատկապես ծանր դեպքերում խնամակալության մարմինը մեզ տեղեկացնում է, ուղարկում է գործը, և մենք նույնպես մասնակցում ենք խնդրի լուծմանը», - հավելեց Հովհաննիսյանը:
Նշեց` չնայած պատրաստի ինստիտուցիոնալ որոշումներին և խնամակալության մարմինների լայն լիազորություններին, նրանք հաճախ չունեն որակավորված աշխատողներ և ռեսուրսներ: Սա չափազանց բացասաբար է անդրադառնում աշխատանքի արդյունավետության վրա։

Որքանո՞վ են արդյունավետ համագործակցում երեխաների պաշտպանության պետական և մասնավոր կառույցները

Դավիթ Թումասյանի կարծիքով՝ երեխաների խնդիրներով զբաղվող պետական կառույցները, ՀԿ-ները և մասնավոր կազմակերպությունները ընդհանուր առմամբ համագործակցում են: Այնուամենայնիվ, այս փոխգործակցության արդյունավետությունը կախված է պատասխանատու անձանց իրավասությունից և ծանրաբեռնվածությունից, ինչը հաճախ հանգեցնում է անբավարար արդյունքի:
Թումասյանը նշում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խմբագրել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը, որն այժմ կոչվում է «Երեխայի իրավունքների և պաշտպանության համակարգի մասին» օրենք: Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ են կատարվել՝ ուղղված ոլորտի բարելավմանը։ Փոփոխությունները ենթադրում են միասնական չափանիշներ երեխաների հետ աշխատող բոլոր կառույցների համար։ Եթե մասնավոր կազմակերպությունը չի համապատասխանում այս չափանիշներին, այն չի կարողանա շարունակել իր գործունեությունը:
Երեխաների մասին օրենքը, որն ընդունվել է 1996 թ-ին, նախկինում ենթարկվել է միայն «կոսմետիկ» փոփոխությունների։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների մասնակցությամբ մշակված նոր օրենքը պատրաստ է և շուտով ուժի մեջ կմտնի: Մենք հետևելու ենք՝ արդյոք բարեփոխումները կբարելավեն իրավիճակը, թե կմնան միայն թղթի վրա։
Ամփոփելով՝ մնում է արձանագրել, որ Հայաստանում խնամակալության և հոգաբարձության մարմինների առջև ծառացած խնդիրները պահանջում են հրատապ բարեփոխումներ և տարբեր կառույցների միջև համակարգման բարելավում: Անհրաժեշտ են խնամակալության մարմինների նկատմամբ վերահսկողության խստացման միջոցառումներ: Ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ կտան Երևանի քաղաքապետարանին մշտադիտարկել նրանց գործունեությունը, ինչը պետք է բարձրացնի աշխատակիցների պատասխանատվությունը, սակայն չափազանց կարևոր է, որ նոր օրենքներն ու փոփոխությունները ոչ միայն ընդունվեն, այլև գործնականում արդյունավետ ներդրվեն:
Լրահոս
0