https://arm.sputniknews.ru/20240531/hajastany-chi-masnakcum-hapk-pn-ghekavarneri-khvorhrdi-nistin-shuvalvov-76478604.html
Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը. Հայաստանը չի մասնակցում
Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը. Հայաստանը չի մասնակցում
Sputnik Արմենիա
Նիստը կազմակերպվել է Ղազախստանում։ 31.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-31T10:09+0400
2024-05-31T10:09+0400
2024-05-31T10:22+0400
հայաստան
ղազախստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիստ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76479199_1:0:1279:719_1920x0_80_0_0_1dd91667f0fc43bc9380ce455602b2a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը մեկնարկել է Ալմաթիում: Այս մասին հայտնել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել 28 գվարդիականների անվան զբոսայգու Փառքի հուշահամալիրի անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակը:Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76479199_161:0:1120:719_1920x0_80_0_0_d904bfaea88aa396ad637936aa8d2ca9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ղազախստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիստ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ալմաթիում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը. Հայաստանը չի մասնակցում
10:09 31.05.2024 (Թարմացված է: 10:22 31.05.2024) Նիստը կազմակերպվել է Ղազախստանում։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը մեկնարկել է Ալմաթիում: Այս մասին հայտնել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել 28 գվարդիականների անվան զբոսայգու Փառքի հուշահամալիրի անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակը:
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասել Է Շուվալովը:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։