00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում. Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին

Баграт Галстанян отвечает на вопросы журналистов у церкви Святой Анны (29 мая 2024). Еревaн
Баграт Галстанян отвечает на вопросы журналистов у церкви Святой Анны (29 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը վստահ է` ոստիկանության բիրտ ուժը որևէ կերպ չի կասեցնի իրենց պայքարը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին սրբազանը հայտարարեց Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ քիչ անց կմեկնարկի հավաքը։
«Իրենց բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը։ Մեզ ոչինչ հետ չի պահում այդ վերջնարդյունքից։ Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա։ Բարի ճանապարհներով կգնա, խելոք է, գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում»,– ասաց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 21–ին հայտարարել էր, որ ՀՀ իշխանական թևից միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի, «մնացածը շոշափուկներ են»։
ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0