https://arm.sputniknews.ru/20240528/katvoghikvosy-sardarapat-petq-e-gnar-aravvotjan-sakajn-zhamy-pvokhvec-ruben-vardapet-76365727.html
Կաթողիկոսը Սարդարապատ պետք է գնար առավոտյան, սակայն ժամը փոխվեց. Ռուբեն վարդապետ
Կաթողիկոսը Սարդարապատ պետք է գնար առավոտյան, սակայն ժամը փոխվեց. Ռուբեն վարդապետ
Sputnik Արմենիա
Վարդապետը պատմեց, որ ՄայրաԱթոռից շարժվել են ժամը 14։00-ի կողմերը։ 28.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-28T22:58+0400
2024-05-28T22:58+0400
2024-05-28T23:21+0400
սարդարապատ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
միջադեպ
ոստիկան
տեր ռուբեն վարդապետ զարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/06/57813569_0:0:1269:714_1920x0_80_0_0_6392e55538596aad6ab3fe096d3bfd5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Սարդարապատի հուշահամալիր սովորաբար առավոտյան ժամերի է լինում, բայց քանի որ կար հաստատված ժամ, որ պետական այրերը պետք է գնային այդ ժամին, ժամային փոփոխություն էր եղել։ Alpha News–ի ուղիղ եթերում այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։«Մենք Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ մասնակցեցինք սուրբ պատարագին, իսկ վերջում հանրապետական կարգ արվեց՝ նվիրված Հանրապետության տոնին։ Դրանից որոշ ժամանակ անց ուղևորվեցինք Սարդարապատ։ Մենք Մայր աթոռից շարժվել ենք ժամը 14։00-ի կողմերը»,– նշեց վարդապետը։Նա պատմեց, որ Սարդարապատի հուշահամալիր հասնելով՝ նախ իրենց մեքենաները հանդիպել են արգելանքի, բայց երբ որոշել են կաթողիկոսի հետ ոտքով առաջ գնալ, հանդիպել են ոստիկանական առաջին շարքին։Թե ինչու այդպես եղավ, վարդապետը երկու տարբերակ նշեց` նախ այն, որ վերևից հրաման է եկել չթողնել առաջ գնալ, և երկրորդ՝ գիտեին, որ վարչապետն է գալիս և պետք է ապահովեին այդ արարողակարգը։Իշխանությունների ապազգային գործունեության դրվագ է. Մայր աթոռի արձագանքը Սարդարապատի դեպքին«Եվ բերետավորներն ու մյուսները չգիտեին՝ ինչ պետք է անել, հրամանը տրված է, պետք է կատարել։ Բայց երբ հանդիպեցին մեր համառությանը, մեկ րոպե խնդրեցին, որ կապ հաստատեն, որից հետո էլ բացվեց ճանապարհը»,– եզրափակեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։Հիշեցնենք` մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։
սարդարապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/06/57813569_182:0:1134:714_1920x0_80_0_0_4ca02f432df0c2cd79808433ce1da18e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարդարապատ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, միջադեպ, ոստիկան, տեր ռուբեն վարդապետ զարգարյան
սարդարապատ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, միջադեպ, ոստիկան, տեր ռուբեն վարդապետ զարգարյան
Կաթողիկոսը Սարդարապատ պետք է գնար առավոտյան, սակայն ժամը փոխվեց. Ռուբեն վարդապետ
22:58 28.05.2024 (Թարմացված է: 23:21 28.05.2024) Վարդապետը պատմեց, որ ՄայրաԱթոռից շարժվել են ժամը 14։00-ի կողմերը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Սարդարապատի հուշահամալիր սովորաբար առավոտյան ժամերի է լինում, բայց քանի որ կար հաստատված ժամ, որ պետական այրերը պետք է գնային այդ ժամին, ժամային փոփոխություն էր եղել։
Alpha News–ի ուղիղ եթերում այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։
«Մենք Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ մասնակցեցինք սուրբ պատարագին, իսկ վերջում հանրապետական կարգ արվեց՝ նվիրված Հանրապետության տոնին։ Դրանից որոշ ժամանակ անց ուղևորվեցինք Սարդարապատ։ Մենք Մայր աթոռից շարժվել ենք ժամը 14։00-ի կողմերը»,– նշեց վարդապետը։
Նա պատմեց, որ Սարդարապատի հուշահամալիր հասնելով՝ նախ իրենց մեքենաները հանդիպել են արգելանքի, բայց երբ որոշել են կաթողիկոսի հետ ոտքով առաջ գնալ, հանդիպել են ոստիկանական առաջին շարքին։
«Ոստիկանական առաջին շարքը հաղթահարելուց հետո ոստիկանները 2–րդ շարքը կազմեցին, բայց, կարծես, նրանք էլ չէին հասկանում՝ ինչ են անում կամ ինչի համար։ Երբ դա էլ ճեղքեցինք ու գրեթե հասել էինք, մեր դիմաց դուրս եկան սևբերետավորները, որոնք ավելի կոշտ, կոպիտ էին ու քաշքշում էին մեզ»,– ասաց վարդապետ Զարգարյանը՝ ավելացնելով, որ կարմիրբերտավորները նաև պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), ինչպես նաև քաշքշել են իրենց։
Թե ինչու այդպես եղավ, վարդապետը երկու տարբերակ նշեց` նախ այն, որ վերևից հրաման է եկել չթողնել առաջ գնալ, և երկրորդ՝ գիտեին, որ վարչապետն է գալիս և պետք է ապահովեին այդ արարողակարգը։
«Եվ բերետավորներն ու մյուսները չգիտեին՝ ինչ պետք է անել, հրամանը տրված է, պետք է կատարել։ Բայց երբ հանդիպեցին մեր համառությանը, մեկ րոպե խնդրեցին, որ կապ հաստատեն, որից հետո էլ բացվեց ճանապարհը»,– եզրափակեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հիշեցնենք` մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։