00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը

© AFP 2024 / GEOFFROY VAN DER HASSELTՊաղեստինցիներ
Պաղեստինցիներ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2024
Պաղեստինցիներ
Բաժանորդագրվել
Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն է ճանաչել՝ այդ քայլը համաձայնեցնելով Իսպանիայի և Նորվեգիայի հետ:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան այսօր պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի պետությունը, նրանք շուրջ 10 տարվա ընթացքում առաջին եվրոպական երկրներն են, որոնք նման որոշում են կայացրել:
Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Միխոլ Մարտինը կառավարության հատուկ նիստից հետո հայտարարել է, որ գործադիր մարմնի այսօրվա որոշումը թույլ կտա լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պաղեստին պետության հետ:
Նա նաև հայտնել է, որ պաղեստինյան կողմից համապատասխան խնդրանքից հետո մտադիր է բարձրացնել Իռլանդիայում Պաղեստինի դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակը։
Պաղեստինը ճանաչելու իրենց մտադրության մասին Դուբլինը, Մադրիդը և Օսլոն հայտարարել էին դեռ մայիսի 22-ին: Նրանց որոշումներն այսօր պաշտոնապես ուժի մեջ կմտնեն։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:
Պաղեստինի ազգային վարչակազմի իշխանությունները ողջունել են Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի որոշումը: Բացի այդ, այդ քայլը դրական են գնահատել մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Կատարը, որոնք մասնակցում են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրոպական երեք երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը համապատասխանում է միջազգային իրավունքին և արտացոլում է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու անհրաժեշտության ըմբռնումը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հիշեցրել է, որ Խորհրդային Միությունը ժամանակին ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն, և Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, պահպանում է այդ դիրքորոշումը:
Պատասխան միջոցներ
ԵՄ երեք երկրների որոշումից հետո Պաղեստինի անկախությունը չճանաչող Իսրայելի պատասխան քայլերը չեն ուշացել։ Նույն օրը՝ մայիսի 22-ին, Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դեսպաններին կանչել են Իսրայելի ԱԳՆ՝ բացատրական զրույցի և նկատողության։ Իսրայելը նաև հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դուբլինի, Մադրիդի և Օսլոյի որոշումը անվանել է «պարգև ահաբեկչության համար» և հավելել, որ դա չի խանգարի Իսրայելին հասնել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի:
Իսրայելը Երուսաղեմում իսպանական հյուպատոսությանն արգելել է ծառայություններ մատուցել պաղեստինցիներին: Այս միջոցն ընդունվել է ոչ միայն ի պատասխան Մադրիդի կողմից Պաղեստինի պետության ճանաչման, այլ նաև Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասի այն արտահայտությունների պատճառով, որ Պաղեստինը «գետից ծով» ազատ կլինի:
Մի շարք արևմտյան երկրներ, ընդհակառակը, չեն պաշտպանել Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի որոշումը՝ հայտարարելով, որ նման քայլը ժամանակին չէ և չի նպաստի Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը: Շվեյցարիայի ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Բեռնը կքննարկի Պաղեստինի ճանաչման հարցը, երբ դա կոնկրետ ներդրում լինի խաղաղության գործընթացում: Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան և այլ երկրներ ևս հայտարարել են, որ պատրաստ չեն ճանաչել պաղեստինյան պետությունը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ կշարունակի աշխատել այդ հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշման վրա:
Ինչպես հայտնում է «Politico»–ն, ԱՄՆ-ն նույնպես հավանություն չի տալիս Պաղեստինը ճանաչելու որոշմանը։ Վաշինգտոնում կարծում են, որ դա օգուտ չի բերի և միայն կնպաստի ՀԱՄԱՍ-ի ամրապնդմանը։
Հիշեցնենք` Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի։ Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին: Քաղաքը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը։
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մոսկվայի դիրքորոշման համաձայն` կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված բանաձևի հիման վրա՝ 1967 թ-ի սահմաններով պաղեստինյան պետություն ստեղծելով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
Գերմանիայի իշխանությունները դեռ չեն պատրաստվում ճանաչել Պաղեստինը. Շոլց
Լրահոս
0