00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգությունը բավարար չէ, խաղաղություն է պետք. Փաշինյանը և Սիմոնյանը ուղերձներ են հղել

© Photo : official site of the President of RAՆիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը Սարդարապատում
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը Սարդարապատում - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2024
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը Սարդարապատում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը շնորհավորել են ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել։ Հայտնում է վարչապետի և ԱԺ նախագահի մամուլի ծառայությունները։
Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ այսօր նշվում է Հանրապետության տոնը, որը հայերի պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո` 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ:
«Առաջին Հանրապետությունը չունեցավ հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ–ն կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ։ Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է, նաև այն մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն»,– ասել է Փաշինյանը:
Ալեն Սիմոնյանը նույնպես կարևորել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը:
«1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, հայ ժողովուրդը կարողացավ ոչ միայն պահպանել իր ինքնությունը, լեզուն և մշակույթը, այլև կերտեց անկախ հանրապետություն, որը մերօրյա ազատ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է: Անկախ և ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարևորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, կերտելու հզոր պետություն: Այո՛, այսօր` 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում»,– ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:
Նա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար և խաղաղ ապագայի։
Հիշեցնենք` Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։
Լրահոս
0