00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել է խարդախություն և փաստաթղթեր կեղծելու համար. ՔԿ

© Screenshot / First Channel NewsՄիշա Գյուրջյան
Միշա Գյուրջյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2024
Բաժանորդագրվել
Ըստ մեղադրանքի՝ Միշա Գյուրջյանը խմբով կեղծել է փաստաթուղթ, հանդես եկել որպես նվիրառու և հափշտակել մոտ 2 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենան։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է հայտնում Միշա Գյուրջյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ։
Թեպետ հաղորդագրության մեջ բացահայտ չի նշվում, որ խոսքը նրա մասին է, սակայն մեր աղբյուրները հաստատեցին՝ նշված հաղորդագրությունը վերաբերում է Միշա Գյուրջյանին և նրա ձերբակալությանհիմքերին։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից քննչական կոմիտե ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի (2010 թվականի թողարկման) թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն, ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, առանց օրինական հիմքի հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն (նույնականացվում է որպես Միշա Գյուրջինյան,–խմբ.)՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Արդյունքում ավտոմեքենան ապօրինի օտարվել է Միշա Գյուրջյանին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»-ը։
ՔԿ-ից շեշտում են, որ Միշա Գյուրջյանը, նախնական համաձայնությամբ, խմբի հետ կեղծել է փաստաթուղթ և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն:
Գիշերը ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին. Մելիքյան
Ձեռք բերված տվյալների հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։
Գյուրջյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ նրան վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
Լրահոս
0