00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավելի տրամաբանական կլիներ նշել այդ երկրները»․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Բաժանորդագրվել
Մարիա Զախարովան հիշեցրել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։
Մոսկվայում չգիտեն, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս որ երկրներն է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։
Նշենք, որ երեկ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր. «2020 թ. 44–օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել կամ իբր մեզ օգնել են, սակայն այդ պատերազմն իրականում ԼՂ–ի մասին չի եղել, քանի որ այդ հարցը նրանք վաղուց իրենք իրենց մեջ փակել են»:
«Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է», - ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին արել է հնարավոր ամեն բան, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, «որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա»։
Զախարովան հավելել է, որ զինված հակամարտության առաջին օրերից՝ 2020 թվականի աշնանը, ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ ԱԳՆ ներկայացուցիչը նրանց, ովքեր մոռացել են, խորհուրդ է տվել այցելել ՌԴ նախագահի և ԱԳՆ կայքեր, որտեղ հրապարակված է ԶԼՄ-ների համար հայտարարությունների և հաղորդագրությունների ժամանակագրությունը, ինչպես նաև վերանայել պաշտոնական մեկնաբանությունները, այդ թվում ՝ ԱԳՆ–ի գծով։
Զախարովան հիշեցրել է նաև Ռուսաստանի նախագահի՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ ունեցած բազմաթիվ հեռախոսազրույցների մասին:
Հիշեցնենք` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կազմակերպված բանակցություններից հետո (2020 թ-ի հոկտեմբերի 10-ին) սկզբնական հրադադար հայտարարվեց։
«Հրադադարի կնքման հնարավորություն եղել է դեռևս 2020 թ-ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը համոզել էր Ադրբեջանի նախագահին դադարեցնել պատերազմը, նա պատրաստ էր գնալ դրան, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց շարունակել ռազմական գործողությունները», - ասել է Զախարովան։
Նա պարզաբանել է, որ այդ ամենն ի վերջո հանգեցրեց Շուշիի գրավման և Ստեփանակերտ տանող ճանապարհի բացման։ Ընդ որում` Ռուսաստանի նախագահի ներգրավվածության շնորհիվ հաջողվեց կողմերի հետ պայմանավորվել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ։
Ռուսաստանում այդ փաստաթուղթը համարում են հայ-ադրբեջանական կարգավորման կայուն գործընթացի ճանապարհային քարտեզ։
Լրահոս
0