00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանի հազարավոր բնակիչներ դուրս են եկել հրապարակ` աղոթելու զոհված նախագահ Ռայիսիի համար

Բաժանորդագրվել
Իրանի հանգուցյալ նախագահի և նրա համախոհների հրաժեշտի արարողությունը գլխավորում է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Իրանի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ հավաքվել են Թեհրանի կենտրոնում գտնվող Էնգելյաբ հրապարակում, որպեսզի մասնակցեն մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցած պատվիրակության անդամների հոգու հանգստության համար աղոթքին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հավաքի մասնակիցները սգո զգեստներով են, նրանց ձեռքերում զոհված նախագահի, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության մյուս մահացած անդամների դիմանկարներն են։ Հանգուցյալների պատկերներով պաստառները միջոցառման մասնակիցները վերցնում են կամավորներից. վերջիններիս մոտ եղած դիմանկարների փաթեթները վերջանում են հաշված րոպեների ընթացքում:
Ներկաներից շատերը ծածանում են Իրանի դրոշը, ինչպես նաև «Հոսեյն» անունով սև դրոշը. այդպես են անվանել Մուհամեդ մարգարեի թոռանը, որը զոհվել է իրաքյան Քերբելա քաղաքի ճակատամարտում, յոթերորդ դարում: Իրանցիների կողմից խորապես հարգված Հոսեյնի անունը նրանց համար դարձել է բոլոր բռնի մահով մահացածների խորհրդանիշը։
Սգո երթն ուղեկցվում է կրոնական և հայրենասիրական երգերով: Դեպի հրապարակ տանող ճանապարհին թեմատիկ ատրիբուտներով տաղավարներ են տեղադրվել։ Իրանական ավանդույթի համաձայն՝ կամավորները քաղցրավենիք ու խմիչք են բաժանում` կոչ անելով աղոթել հանգուցյալների համար։ Երթուղու երկայնքով տեղադրվել են նաև բուժկետեր, որտեղ հերթապահում են բժիշկները` անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար:
Զոհվածների հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մի քանի փուլով` տարբեր քաղաքներում։ Մայիսի 21-ին նրանց հրաժեշտ են տվել Թավրիզ և Կում քաղաքների բնակիչները, այնուհետև մարմիններն ուղարկվել են մայրաքաղաք, մայիսի 23-ին արարողությունը կանցկացվի Բիրջենդ քաղաքում, որից հետո նախագահի մարմինը կուղարկեն Մաշհեդ` նրա հայրենի քաղաք. այստեղ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Իմամ Ռեզայի դամբարանում, որը իրանցի շիաների կողմից մեծարվող տասներկու իմամներից ութերորդն է:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Լրահոս
0