00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չափագիտության ազգային ինստիտուտում 8 տարի աշխատավարձ են վճարել չաշխատող 27 անձի

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բաժանորդագրվել
Ինստիտուտի նախկին տնօրենները վերականգնել են պետությանը պատճառված ավելի քան 51 միլիոն դրամի վնասը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Չափագիտության ազգային ինստիտուտում 8 տարի շարունակ աշխատավարձեր են դուրս գրվել 27 անձանց անուններով, ովքեր իրականում ոչ աշխատանքի են հաճախել, ոչ էլ աշխատանքային պարտականություններ կատարել։ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք 2010-2018 թթ․ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում:
«Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու վերաբերյալ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Արդյունքում՝ պետական բյուջեից դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի գումար: Դեռ 2020թ․ նախաձեռնվել են քրեական վարույթներ յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաև փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածներով։
2024 թվականի մայիսի 20-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին տնօրեններ Ե.Չ.-ի և Վ.Ս.-ի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 51 մլն 227 հազար դրամ վնասը:
Լրահոս
0