00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի նախագահի վետոն․ խոսնակը` «գործակալների» օրենքի մասին

© Photo : official site of the Parliament of GeorgiaՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ագրարային հարցերով կոմիտեի 2021 թվականի գործունեության մասին հաշվետվության շնորհանդեսի ժամանակ (4 ապրիլի, 2022թ). Թբիլիսի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ագրարային հարցերով կոմիտեի 2021 թվականի գործունեության մասին հաշվետվության շնորհանդեսի ժամանակ (4 ապրիլի, 2022թ). Թբիլիսի - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Բաժանորդագրվել
Վրաստանի խորհրդարանի խոսնակը մեղադրել է նախագահին Սահմանադրության նորմերը խախտելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ նախագահի վետոն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Տիկին Սալոմեն (նկատի ունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, - խմբ.) բոլոր հնարավոր մեթոդներով ցույց տվեց, որ ինքն իրեն այդ երկրի քաղաքացի չի համարում։ Սահմանադրությունը խախտելուց հետո սկսել է ծաղրել ժողովրդին», - ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ մեծամասնության պատգամավորները բավարար ձայներ ունեն վետոն հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ վետո կիրառելուց հետո օրենքը կրկին պետք է ուղարկվի նախագահի ստորագրությանը։ Եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հրաժարվի ստորագրել այն, օրենքը կստորագրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որից հետո այն ուժի մեջ կմտնի:
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ցույցեր էին անցկացվում` պահանջելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչպես դա արդեն տեղի ունեցավ 2023 թվականին։ Սակայն մայիսի 14-ին խորհրդարանն օրենքն ընդունեց երրորդ և վերջնական ընթերցմամբ։
Վրաստանի իշխանությունը կարծում է, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը կարևորագույն նախապայման է ապաբևեռացման հասնելու համար, ինչը Եվրամիության հիմնական հանձնարարականն է:
Օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ը, Իսրայելը և Ավստրալիան, իսկ ԵՄ-ում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միևնույն ժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Վրաստանի նախկին վարչապետը նշել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկման պայմանը
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում օտարերկրյա ուժի շահեր իրականացնող կազմակերպությունների ռեեստրում, եթե նրանց տարեկան եկամտի 20 տոկոսը արտասահմանյան ֆինանսավորումն է: Ամեն տարի նրանք պետք է հայտարարագիր լրացնեն։
Իշխանությունը 2023 թվականի մարտին զանգվածային բողոքների ֆոնին հետ կանչված օրինագծի կրկնակի նախաձեռնումը պատճառաբանել է այն բանով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում արմատական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։
Լրահոս
0