00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Բաժանորդագրվել
Կառույցի անդամ պետությունները հետևողականորեն ընդլայնում են դաշնակցային փոխգործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունների պայմաններում։ Այս մասին նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 32-ամյակի առիթով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրութան մեջ։
Շեշտվում է, որ այս փաստաթուղթը մինչ օրս մասնակից պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առանցքային տարր է։
«ՀԱՊԿ - ը ուղղված է իր արտաքին կապերի ընդլայնմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով աշխատանքին երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների միավորմանը, որոնք գործում են անվտանգության ոլորտում, այդ թվում ՝ կազմակերպության դիտորդների և գործընկերների կարգավիճակով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են՝ ՀԱՊԿ շրջանակներում բազմապլանային դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները, հնարավորությունների մեծացումը և անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները նախատեսվում է քննարկել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԽ քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի ընթացքում:
ՀՀ–ն չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ
Շեշտվում է, որ դաշնակիցները հատուկ ուշադրություն են դարձնում կազմակերպության ուժային ներուժի ամրապնդման, մարտական պատրաստության բարձրացման և ՀԱՊԿ հավաքական ուժերի զորակազմերի գործողությունների ներդաշնակեցման հարցերին:
«ՀԱՊԿ-ի խաղաղապահ բաղադրիչի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում ՄԱԿ-ի՝ խաղաղությանն ուղղված գործողություններին կազմակերպության միանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ ՀԱՊԿ արդյունավետության վառ ապացույցն են դարձել մասնակիցների համակարգված գործողությունները՝ Ղազախստանին 2022 թվականի հունվարին ներքաղաքական իրավիճակի կայունացման հարցում աջակցություն ցուցաբերելուն։
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ կառույցի մասնակից պետությունները, առաջնորդվելով մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությամբ, հետևողականորեն ընդլայնում են դաշնակցային փոխգործակցությունը։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին լրանում է ՀԱՊԿ պայմանագրի կնքման 32-ամյակը։ Այսօրվա դրությամբ կազմակերպությունը միավորում է վեց պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Լրահոս
0