00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորայի» այս տարվա մրցանակակիր դարձավ բժիշկ–իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն. նա Կոնգոյից է

© Photo : Aurora Media CenterԴենիս Մուկվեգե
Դենիս Մուկվեգե - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2024
Բաժանորդագրվել
«Ավրորա» մրցանակի 1 մլն ԱՄՆ դոլար պարգևը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակակիրների շարքը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն։
Նշենք, որ 2024 թվականի մայիսի 9-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացվել է «Ավրորայի» 8-րդ մրցանակաբաշխությունը։
«Ավրորայի լուսաբացը» լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի և հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության և մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Նշվում է, որ շարունակվող հակամարտության և պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:
Դափնեկիրը ստացել է 1 մլն ԱՄՆ դոլար պարգև և այժմ նա կարող է շարունակել նվիրատվությունը` աջակցելով համայնքային առաջնորդներին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
«Բժիշկ Մուկվեգեն իր կյանքը նվիրել է ոչ միայն սեռական բռնության դաժանությունից տուժած կանանց և աղջիկների խնամքին, այլև անկոտրում պայքար մղել նրանց իրավունքների պաշտպանության համար։ «Ավրորայի» համար պատիվ է աջակցել բժիշկ Մուկվեգեին՝ իր առաքելության իրագործման ճանապարհին, որն է՝ օգնել կարիքավորներին, արդարություն պահանջել պատերազմում սեռական բռնության զոհերի համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Հիվանդանոցի ստեղծումից ի վեր բժիշկ Մուկվեգեն և նրա թիմն օգնել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունից տուժած ավելի քան 80.000 մարդու:
«Փանզիում» բուժում են ոչ միայն նրանց ֆիզիկական վերքերը, այլև տրամադրում իրավական աջակցություն, սոցիալ-տնտեսական վերաինտեգրում և սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Բժիշկ Մուկվեգեն կանանց պաշտպանության և սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում դեմ է դուրս եկել նաև Կոնգոյի կառավարությանը և Կոնգոյի արևելյան հատվածը պաշարած զինված խմբերին: 2018 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
«Այս պահին ես մտածում եմ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի զորության մասին, որի օրինակն են այն բազմաթիվ կանայք, որոնց բուժել եմ: Ծայրահեղ բռնության ենթարկվելուց հետո էլ այս կանայք նորից ոտքի են կանգնում և ոչ միայն վերագտնում են իրենց ուժերը, այլև օգնության ձեռք մեկնում կարիքավորներին: Ես հիշում եմ մի հիվանդի, որի դեպքը խորապես ազդել էր մեր ողջ անձնակազմի վրա: Բուժվելուց հետո նա վերապատրաստվեց որպես բուժքույր: Ասաց, որ դա անում է, քանի որ ցանկանում է օգնել իր նմաններին»,- նշել է դոկտոր Մուկվեգեն:
«Ավրորա» մարդասիրական յոթերորդ մրցանակը շնորհվել է Ջամիլա Աֆղանիին
2024 թ. խոշոր հակամարտություններն ի հայտ են բերել զանգվածային կարիքներ. ըստ ՄԱԿ-ի՝ այս տարի մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք կունենա: Աշխարհում գրեթե յուրաքանչյուր 5-րդ երեխան ապրում է հակամարտության գոտում կամ փախչում այնտեղից:
Ընտրող հանձնաժողովի անդամ և Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնըն էլ ընդգծել է, որ բժիշկ Մուկվեգեն և շատ ուրիշներ իրենց խիզախությամբ և նվիրվածությամբ ոգեշնչում են յուրաքանչյուրին ստեղծելու մի աշխարհ, որտեղ ընդունում են մարդկայնության համընդհանուր արժեքները և գործում դրանց համահունչ:
Նշենք, որ 2024 թ. –ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի թեկնածուներ էին նաև Աբդուլհադի ալ-Խավաջան (Բահրեյն/Դանիա) և Նասրին Սոթուդե (Իրան)):
Լրահոս
0