https://arm.sputniknews.ru/20240510/putiny-rd-i-varchapeti-pashtvonum-arajarkel-e-mikhajil-mishustini-teknatsutjuny-75524868.html
Պուտինը ՌԴ-ի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Պուտինը ՌԴ-ի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո՝ մայիսի 7-ին: 10.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-10T09:18+0400
2024-05-10T09:18+0400
2024-05-10T09:29+0400
վլադիմիր պուտին
միխայիլ միշուստին
ռուսաստան
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/2172/13/21721379_0:80:1601:980_1920x0_80_0_0_f760d3712aed714b7c1c24e8f1e8c529.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել երկրի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։Մայիսի 6-ին Պուտինը շնորհակալություն էր հայտնել պաշտոնաթող կառավարությանը համատեղ աշխատանքի համար:Նրա թեկնածությունը կքննարկվի մայիսի 10-ին լիագումար նիստում։Մինչ այդ կառավարության լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը ստորագրել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ընթացակարգն անցել է Սահմանադրությանը և «Ռուսաստանի Դաշնության կառավարության մասին» օրենքին համապատասխան։Այս անգամ կառավարությունն առաջին անգամ ամբողջությամբ կընտրվի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխություններից մտցնելուց հետո: Նոր նորմերի համաձայն՝ վարչապետների, փոխվարչապետների և նախարարների մեծամասնության թեկնածությունները կհաստատի Պետդուման: Դա չի վերաբերվում ուժային բլոկին, որի մեջ մտնում են ՆԳՆ-ն, ԱԻՆ-ը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն և արդարադատության նախարարությունը. դրանց ղեկավարներին նախագահը կնշանակի միայն Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Նա հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2172/13/21721379_94:0:1505:1058_1920x0_80_0_0_ee0af87699922e729cb37a64f8813053.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, միխայիլ միշուստին, ռուսաստան, վարչապետ
վլադիմիր պուտին, միխայիլ միշուստին, ռուսաստան, վարչապետ
Պուտինը ՌԴ-ի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
09:18 10.05.2024 (Թարմացված է: 09:29 10.05.2024) Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո՝ մայիսի 7-ին:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել երկրի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Մայիսի 6-ին Պուտինը շնորհակալություն էր հայտնել պաշտոնաթող կառավարությանը համատեղ աշխատանքի համար:
Նրա թեկնածությունը կքննարկվի մայիսի 10-ին լիագումար նիստում։
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո՝ մայիսի 7-ին: Այդ օրը Ռուսաստանի ղեկավարը հրամանագիր է ստորագրել կառավարության լիազորությունները վայր դնելու մասին, հստակեցվել է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները:
Մինչ այդ կառավարության լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը ստորագրել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ընթացակարգն անցել է Սահմանադրությանը և «Ռուսաստանի Դաշնության կառավարության մասին» օրենքին համապատասխան։
Այս անգամ կառավարությունն առաջին անգամ ամբողջությամբ կընտրվի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխություններից մտցնելուց հետո: Նոր նորմերի համաձայն՝ վարչապետների, փոխվարչապետների և նախարարների մեծամասնության թեկնածությունները կհաստատի Պետդուման: Դա չի վերաբերվում ուժային բլոկին, որի մեջ մտնում են ՆԳՆ-ն, ԱԻՆ-ը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն և արդարադատության նախարարությունը. դրանց ղեկավարներին նախագահը կնշանակի միայն Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Նա հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։