00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պիտի լինի ՀՀ–ն. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը Մայիսի 9-ի առթիվ հղած իր ուղերձում խոսել է ազատ, երջանիկ ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը»,– նշել է Փաշինյանը:
Ըստ նրա` նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:
«Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը»,– ընդգծել է ՀՀ վարչապետը:
Նա նշել է, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը:
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ
Լրահոս
0