00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ում միասնական տրանսպորտային համակարգը կայացել է. Պուտին

© Photo : ScreenshotՎլադիմիր Պուտին
Վլադիմիր  Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինի խոսքով` այս հարցում մեծապես նպաստում են թվային տեխնոլոգիաները, որոնք օգնում են էլեկոտրոնային տարբերակով տվյալների փոխանակմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Տարեցտարի ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ընդլայնվում է համագործակցությունը տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հատուկ ընդգծեց անդամ պետությունների միջև միասնական տրանսպորտային համակարգի կայացումը։ Պուտինը հիշեցրեց, որ ակտիվ փուլ է մտել միջազգային Հյուսիս–հարավ միջանցքի աշխատանքները, որը հնարավորություն կտա միության ապրանքներն ուղիղ հասցնելու Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։
«Շատ լավ տեմպերով աճում են փոխադարձ բեռնափոխադրումների ծավալները, ինչին նպաստել են նաև միության տարածքում մաքսային ծառայությունների արդիականացման ծրագրերը»,– ընդգծեց նա։
Այս հարցում, ըստ նրա, մեծապես նպաստում են թվային տեխնոլոգիաները, որոնք օգնում են էլեկոտրոնային տարբերով տվյալների փոխանակմանը։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015 թվականի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
ՌԴ նախագահն ընդգծեց, որ այս նիստի շրջանակում պատրաստվել է բանակցություններ սկսելու վերաբերյալ փաստաթուղթ Մոնղոլիայի (ԵԱՏՄ–ն այս երկրի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ և ակտիվ առևտրատնտեսական կապեր) հետ առևտրի ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ։
ԵԱՏՄ–ն 10 տարվա ընթացքում կարևոր հարթակ է դարձել անդամ երկրների համար. Փաշինյան
Նա նաև ողջունեց նիստին ներկա գտնվող դիտորդ երկրների` Ուզբեկստանի, Կուբայի ղեկավարներին։
Պուտինը նշեց, որ ԵԱՏՄ նեղ կազմով հանդիպմանը ակտուալ խնդիրների հետ կապված որոշումներ են ընդունել, որոնք վերաբերում են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացմանը:
«Ադմինիստրատիվ ու առևտրային մի շարք խոչընդոտների վերացման արդյունքում մենք կարողացել ենք ապահովել ապրանքների բեռնափոխադրման բարձր մակարդակ։ Բացի այդ, ԵԱՏՄ երկրներն անցել են տեխնիկական միացյալ համակարգի, սանիտարական, հիգիենիկ ու ֆիտոսանիտարական միասնական չափորոշիչների»,– նշեց ՌԴ նախագահը։
Ըստ նրա` ԵԱՏՄ–ն ցույց է տվել իր արդյունավետ գործունեությունը` դիմագրավելով նոր մարտահրավերներին, որոնք իրականացվում են մի շարք երկրների կողմից պատժամիջոցների ձևով։
«Մենք մշտապես վերանայում ենք ԵԱՏՄ կարգավորումները և մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս հարմարվել փոփոխություններին ու դինամիկ ձևով առաջ գնալ` չնայած համաշխարհային տնտեսության մարտահրավերներին»,– հայտարարեց նա։
Պուտինի խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրները կարողացել են միության տարածքում հասնել բարենպաստ ներդրումային միջավայրի, որին նպաստել են համատեղ որոշումները կապիտալի ներգրավման, բիզնեսի աջակցության և ձեռնարկատերրեի իրավունքների պաշտպանության հարցերում։
Նա հատուկ ընդգծեց, որ մեծ ուշադրություն է դարձվում ԵԱՏՄ տարածքում պարենային անվտանգությանը, ագրոարդյունաբերության զարգացմանը։
Հայաստանն ամենից շատն է օգուտներ ստանում ԵԱՏՄ – ից. Սերգեյ Լավրով
Լրահոս
0