00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համակարգչային հափշտակություն Հայաստանում․ ավելի քան 102 մլն դրամի վնաս է պատճառվել

© Sputnik / Zara MikaՀամակարգիչ
Համակարգիչ - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Համակարգիչ
Բաժանորդագրվել
Խաբեության եղանակով տիրացել են մարդկանց տվյալներին և նրանց անուններով առցանց եղանակով վարկեր ձևակերպել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը կալանավայրից համագործակցել է Երևանում բնակվող 38-ամյա ծանոթի հետ ու համակարգչային հափշտակություն կատարել, տուժողներին պատճառված վնասը գերազանցում է 102 միլիոն դրամը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ ՔԿ–ի` 36-ամյա տղամարդը 2020թ․ օգոստոսից մինչև 2022թ․ դեկտեմբերը «Ֆեյսբուքում» ստեղծել է տարբեր անվանումներով անհատական էջեր և նամակագրություն վարել տարբեր օգտատերերի հետ։
«Վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն աջակցելու և բոնուսներ տրամադրելու կեղծ պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց վճարային համակարգում դրամապանակները նույնականացնելու գործընթացում»,- ասված է հաղորդագրությունում։
Տղամարդը էլեկտրոնային դրամապանակներին կցված բանկային քարտերից առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակվել և փոխանցել տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին:
Բացի այդ, քննությամբ դեռևս չպարզված այլ անձի հետ համաձայնության է եկել նաև այդ գումարները հափշտակելու եղանակների շուրջ։
36 կգ ոսկու և 293 մլն ռուբլի հափշտակելու գործով ևս 1 անձ է կալանավորվել. մանրամասներ
Այդ անձը 2022- 2023թթ․ «WhatsApp» կամ «Viber» հավելվածներով կատարված հեռախոսազանգերի միջոցով տարբեր քաղաքացիներից հավաքագրել է ծածկագրեր, մուտք է գործել նրանց անվամբ գրանցված տարբեր էլեկտրոնային դրամապանակներ և տարբեր ընկերությունների «Оnline banking» հավելվածներ: Այնուհետև անձանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր, հափշտակել փոխանցված գումարները։
Նման եղանակներով կատարվել է ընդհանուր 152 դրվագ համակարգչային հափշտակություն։ Դրանց հետևանքով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 102.213.328 ՀՀ դրամ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա Տավուշի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի (համակարգչային հափշտակություն) 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Երևանի 36-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 46-257-րդ (համակարգչային հափշտակության հանցափորձ) հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Երիտասարդն ավելի քան 315 մլն դրամ է հափշտակել. տուժել է 23 անձ
Լրահոս
0