00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիրներն ուզում են քաղաքական գործընթաց գեներացնել. ՔՊ–ական պատգամավորներ

© Sputnik / Aram NersesyanՎլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2024
Վլադիմիր Վարդանյան
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորների խոսքով` սահմանամերձ գյուղերի բնակիչների հույզերի հետ խաղալու վտանգն այն է, որ այսօր Կիրանցից լսում են ամեն ինչ, բացի դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին հարցերից։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ ընդդիմադիր պատգամավորները գնում են Կիրանց և խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են այդ հույզերի ու վշտի վրա քաղաքական որևէ գործընթաց գեներացնել։ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ՔՊ–ականները չեն գնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, խոսում բնակիչների հետ, փաստարկներ ներկայացնում` Հովհաննիսյանն ընդգծեց, որ դա արդեն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` իսկ այն, ինչ այսօր անում է ընդդիմությունը, շատ վտանգներ է պարունակում։
ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ այդ հույզերի հետ խաղալու վտանգն այն է, որ այսօր ինքը Կիրանցից լսում է ամեն ինչ, բացի դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին հարցերից։
Լրագրողներից մեկի այն հարցին, որ ՔՊ–ական պատգամավորների` ուղղակի կամ տողատակով հայտարարությունները, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ուղղորդվում է ՌԴ–ից, արդյոք հիմքեր ունեն, Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ հիմքերն ու փաստերը գալիս են հեռվից։
«Մեր դատողությունները քաղաքական են, որոնք հիմնավորում ենք մեր ելույթներում։ Մենք մեր թեզերը, քաղաքացիների հետ մեր զրույցներում հնարավորինս մանրամասն, դետալացված ներկայացնում ենք։ Այո, մենք պնդում ենք, որ այն ուժերը, որոնք ամեն ինչ անում են, որ ՀՀ–ն չունենա պետական սահման և, ըստ էության, պրոցեսներ են գեներացնում, որը կարող է էսկալացնել իրավիճակը, ամեն բան անում են, որ ՀՀ–ին ներքաշեն պատերազմի մեջ»,–ասաց նա։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդ ուժերն ամեն ինչ անում են ՀՀ իշխանություններին վնասելու և հեղաշրջման միջոցով իշխանության գալու համար, որպեսզի Հայաստանը լինի մի ծայրագավառ իր գավառապետով։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Լրահոս
0