https://arm.sputniknews.ru/20240502/amnn-patrast-e-sharunakel-ajakcel-hhin-papikjann-u-despany-pastatught-en-stvoragrel-75217221.html
ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ–ին. Պապիկյանն ու դեսպանը փաստաթուղթ են ստորագրել
ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ–ին. Պապիկյանն ու դեսպանը փաստաթուղթ են ստորագրել
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ–ի միջև պաշտպանության բնագավառում... 02.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-02T16:09+0400
2024-05-02T16:09+0400
2024-05-02T16:10+0400
հայաստան
սուրեն պապիկյան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75216072_0:52:1280:772_1920x0_80_0_0_12d7debce6432712490641b02fe8b7c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Այս հայտարարությունն արել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ–ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն ուզում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75216072_110:0:1247:853_1920x0_80_0_0_0359bec88160e32b687c002ca653367f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, ամն
հայաստան, սուրեն պապիկյան, ամն
ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ–ին. Պապիկյանն ու դեսպանը փաստաթուղթ են ստորագրել
16:09 02.05.2024 (Թարմացված է: 16:10 02.05.2024) ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ–ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Այս հայտարարությունն արել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Պապիկյանը և Քվինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ–ի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։