https://arm.sputniknews.ru/20240502/ajstegh-tavusheci-voch-mi-vostikan-chka-bagrat-srbazany-patmum-e-inch-e-katarvel-kirancum-75214744.html
Այստեղ տավուշեցի ոչ մի ոստիկան չկա. Բագրատ սրբազանը պատմում է` ինչ է կատարվել Կիրանցում
Այստեղ տավուշեցի ոչ մի ոստիկան չկա. Բագրատ սրբազանը պատմում է` ինչ է կատարվել Կիրանցում
Sputnik Արմենիա
Սրբազանի խոսքով` առավոտյան սև հագուստով անձինք են ծեծել մարդկանց։ 02.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-02T15:35+0400
2024-05-02T15:35+0400
2024-05-02T15:41+0400
հայաստան
տեր բագրատ գալստանյան
կիրանց
տավուշ
ոստիկան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75214892_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9fba41491b35186cd61129d6b3ada508.jpg
ՀՀ իշխանությունների գործերը խավարի մեջ են, ու նրանք մասնակից են դարձրել նաև ոստիկաններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բագրատ սրբազան Գալստանյանը, որը առավոտից փորձում է գնալ Կիրանց գյուղ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։Նա վստահեցեց, որ տեղում տավուշեցի ոչ մի ոստիկան չկա։ Սրբազանը նաև պատմեց, որ առավոտյան սև հագուստով անձինք են ծեծել մարդկանց։«Ստում են, երբ ասում են, որ չեն հարվածել մարդկանց։ Վախի մեջ ապրում է մեր ոստիկանությունը, ես չգիտեմ` ինչ հրահանգ են տվել իրենց. նույնը փոխոստիկանապետի անադեկվատ վարքը։ Մենք հանգիստ կանգնած սպասում ենք, փոխոստիկանապետը եկավ, իջավ մեքենայից ու ուղղակի հարձակվեց մեզ վրա` բղավելով, թե մենք սադրում ենք»,– նշեց Բագրատ սրբազանը։Նա շեշտեց, որ իր կյանքի ընթացքում երբեք այսքան վախ չի տեսել։Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը: Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի է տարվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։ Նրանք ոստիկանությունից դուրս գալուց հետո պատմել էին, որ ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով են իրենց բերման ենթարկել։ՆԳՆ–ն վստահեցնում է, որ Կիրանցից ոստիկանության բաժին տարված անձանցից ոչ ոք ծեծի չի ենթարկվել։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սև շորերով դիվահարները առավոտյան ծեծել են ժողովրդին. Բագրատ Սրբազան
Sputnik Արմենիա
Սև շորերով դիվահարները առավոտյան ծեծել են ժողովրդին. Բագրատ Սրբազան
2024-05-02T15:35+0400
true
PT1M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75214892_254:0:1694:1080_1920x0_80_0_0_8659293163822b4f306d5b29e6cad762.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեր բագրատ գալստանյան, կիրանց, տավուշ, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, տեր բագրատ գալստանյան, կիրանց, տավուշ, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Այստեղ տավուշեցի ոչ մի ոստիկան չկա. Բագրատ սրբազանը պատմում է` ինչ է կատարվել Կիրանցում
15:35 02.05.2024 (Թարմացված է: 15:41 02.05.2024) Սրբազանի խոսքով` առավոտյան սև հագուստով անձինք են ծեծել մարդկանց։
ՀՀ իշխանությունների գործերը խավարի մեջ են, ու նրանք մասնակից են դարձրել նաև ոստիկաններին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բագրատ սրբազան Գալստանյանը, որը առավոտից փորձում է գնալ Կիրանց գյուղ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։
«Նրանք հոգևոր–բարոյական մի մեծ շերտ են խախտել, մեզ հանել են փողոց ու արգելում են սեփական ժողովրդի հետ շփվել։ Սա կարող են անել միայն թշնամական ու հակապետական գործիչները։ Արդյունքում Կիրանց գյուղի բնակիչներն իրենք իջան ու եկան մեզ հետ հանդիպման։ Մի ամբողջ ոստիկանական պատ թույլ չէր տալիս գնալ, հանդիպել նրանց հետ»,– ասաց սրբազանը։
Նա վստահեցեց, որ տեղում տավուշեցի ոչ մի ոստիկան չկա։ Սրբազանը նաև պատմեց, որ առավոտյան սև հագուստով անձինք են ծեծել մարդկանց։
«Ստում են, երբ ասում են, որ չեն հարվածել մարդկանց։ Վախի մեջ ապրում է մեր ոստիկանությունը, ես չգիտեմ` ինչ հրահանգ են տվել իրենց. նույնը փոխոստիկանապետի անադեկվատ վարքը։ Մենք հանգիստ կանգնած սպասում ենք, փոխոստիկանապետը եկավ, իջավ մեքենայից ու ուղղակի հարձակվեց մեզ վրա` բղավելով, թե մենք սադրում ենք»,– նշեց Բագրատ սրբազանը։
Նա շեշտեց, որ իր կյանքի ընթացքում երբեք այսքան վախ չի տեսել։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը:
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի է տարվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։ Նրանք ոստիկանությունից դուրս գալուց հետո
պատմել էին, որ ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով են իրենց բերման ենթարկել։
ՆԳՆ–ն վստահեցնում է, որ Կիրանցից ոստիկանության բաժին տարված անձանցից ոչ ոք ծեծի չի ենթարկվել։