00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն Հայաստանի սահմանին, այլև հեռավոր Եվրոպայում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2024
Բաժանորդագրվել
Տասնամյակներ առաջ ձևավորված ավանդույթի համաձայն` Ֆրանսիան Հարավային Կովկասում պաշտպանում էր Հայաստանին, Մեծ Բրիտանիան՝ Ադրբեջանին։
Ֆրանսիան մինչև հիմա էլ չի հրաժարվել իր հայամետ կողմնորոշումից, ու երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ եվրոպական ազդեցիկ կառույցից՝ Եվրամիությունից, իսկ մյուս եվրոպական կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի քանի ամիս առաջ առնվազն մեկ տարով դադարեցրեց Ադրբեջանի անդամությունը, կարող էր թվալ, թե Բաքվի դիրքերը Եվրոպայում որոշ չափով թուլացել են։
Կատարվեց ճիշտ հակառակը։ Որքան ավելի է մեծանում ադրբեջանական նավթի ու գազի կարևորությունը եվրոպացիների համար, այնքան ավելի ու ավելի շատ երկրներ են պատրաստ անտեսել մարդու իրավունքների զանգվածային խախտումներն Ադրբեջանում և ամեն կերպ սիրաշահել իր բռնատիրական հակումները ամենևին չթաքցնող Իլհամ Ալիևին։
ԵՄ-ն Մոլդովայի հանդեպ ներողամիտ չի լինի արագացված ինտեգրման համար. դեսպան
Վերցնենք հենց ամենավերջին օրինակը։ Երևի գիտեք, որ մի երկու շաբաթ առաջ Եվրամիությունը հայտնեց, թե մտադիր է իր, այսպես կոչված, Խաղաղության հիմնադրամից մոտ 10 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ ընդամենը մեկ գումարտակի համար դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու նպատակով։
Խոսքը ո′չ զենքի, ո′չ էլ զինամթերքի մասին է, այլ ընդամենը դաշտային ճամբարի մի 500 զինվորականի համար։ Հունգարիան անմիջապես բողոքեց՝ բա ինչո՞ւ նույնը չի նախատեսված Ադրբեջանի համար։ Այսինքն, սա անթաքույց ակնարկ է՝ եթե Բրյուսելը չհամաձայնի մի ռազմական ճամբար էլ ադրբեջանցի զինվորների համար կառուցել, հայերն էլ ոչինչ չեն ստանա, որովհետև Հունգարիան դեմ կքվեարկի, իսկ նման որոշումները միաձայն պետք է ընդունվեն։
Թե ինչպիսի վերաբերմունք ունի Բուդապեշտը Բաքվի նկատմամբ, գիտենք դեռ այն օրերից, երբ Հունգարիան որոշեց Ադրբեջանին արտահանձնել հայաստանցի սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Իսկ վերջին երկու տարիներին, երբ Եվրոպան որոշեց հրաժարվել ռուսաստանյան գազից, Հունգարիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելի սերտ դարձան։ և ի դեպ, այդ միտումը խորանում է սրընթաց տեմպերով։
Անցած տարի հունգարական և ադրբեջանական էներգաընկերությունները համաձայնագիր են ստորագրել, որով մինչև 2023 թվականի վերջը ադրբեջանական գազի մատակարարումը պետք է կազմեր 100 միլիոն խորանարդ մետր, իսկ հետագայում այդ թիվը տարեկան կհասնի 2 միլիարդ խորանարդ մետրի։ Պատկերացրե′ք՝ կավելանա 20 անգամ։ Երևի հասկանալի է, չէ՞, թե ում կողմում կլինի Բուդապեշտի համակրանքը. Երևանի՞, թե՞ Բաքվի։
Մերձբալթյան երկրները մտադիր են Ռուսաստանին մեկուսացնել Եվրոպայից
Հունգարիան, իհարկե, Եվրամիության միակ երկիրը չէ, որը բացարձակ չի թաքցնում իր համակրանքը Ադրբեջանի նկատմամբ։ Դեռ անցած տարվա սկզբին Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան դիմել էին Եվրահանձնաժողովին՝ ադրբեջանական գազի մատակարարման նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով: Ավելին, երևի հիշում եք, որ երբ Ադրբեջանը լրիվ շրջափակեց Արցախն ու նաև գրավեց Հայաստանի սահմանամերձ տարածքները, շատերս միամիտ հարց էինք տալիս՝ լա′վ, բա ինչո՞ւ Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան պատժամիջոցներ չեն կիրառում Ադրբեջանի նկատմամբ։
Եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամինը Եվրախորհրդարանի նիստում կոչ արեց անհապաղ պատժամիջոցների փաթեթ նախապատրաստել Բաքվի իշխանությունների դեմ։ Ահա ֆրանսիացու խոսքերը. «Եվրոպական երկրները պետք է դադարեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկերոջ և ֆինանսավորել այդ երկրից եկող սպառնալիքը՝ նրանից գազ գնելով»։
Ինչպիսի՞ն էր Եվրամիության ղեկավարության արձագանքը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անձամբ մեկնեց Ադրբեջան՝ քննարկելու գազի մատակարարման ծավալներն էապես ավելացնելու հնարավորությունը, իսկ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահեցրեց Եվրախորհրդարանի անդամներին. «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ էներգետիկ համաձայնագիրը չի կնքվել ի վնաս մարդու իրավունքների կամ ժողովրդավարության»։
«Կոշտ առճակատում է սպասվում»․ ինչո՞ւ են ուզում ՆԱՏՕ-ն Ջոնսոնին տալ
Հիմա մի հարց. կարո՞ղ եք կռահել, թե Brexit–ից հետո, երբ Եվրամիությունը լքեց Ադրբեջանի ամենահավատարիմ աջակիցը, որ երկիրը գրավեց Մեծ Բրիտանիայի տեղը։ Այո′, շատ ճիշտ եք՝ Իտալիան։ Պատմությունը կարծես թե կրկնվում է. մի ժամանակ բրիտանացիներին ամենից շատ կասպյան նավթն էր հետաքրքրում, հիմա այդ նավթով հետաքրքրված են իտալացիները, այն էլ ինչպե՜ս են հետաքրքրված։ Եվրոպա մատակարարվող ադրբեջանական նավթի վաճառքի կեսից ավելին բաժին է հասնում Իտալիային:
Անցած տարի Ադրբեջանը դարձել է Իտալիայի նավթի խոշորագույն մատակարարը։ Ու բոլորովին զարմանալի չէ, որ երկու երկրների, այսպես ասած, «նավթային համագործակցությունը» սահուն կերպով վերաճել է ռազմական համագործակցության։ Անցած տարի «Լեոնարդո» իտալական ռազմական հսկան պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ՝ ռազմատրանսպորտային օդանավերի վաճառքի շուրջ։ «Լեոնարդո» ընկերության պնդմամբ` դրանք «իդեալական ինքնաթիռներ են ռազմական տրանսպորտային առաքելությունների, դեսանտայինների և մարտավարական զորքերի աջակցության, հատուկ նշանակության ուժերի գործողությունների համար»:
Դե ինչ, պիտի համակերպվենք այն իրողության հետ, որ Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն Հայաստանի սահմանին, այլև Եվրոպայում, որի հետ ցանկանում ենք ավելի սերտ հարաբերություններ հաստատել։
Լրահոս
0