00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիպրոսում դեմ չեն հայկական գինի համտեսելուն․ մարկետոլոգ

© Sputnik / Asatur YesayantsԳինի
Գինի - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2024
Գինի
Բաժանորդագրվել
Կիպրոսցիներն ամենևին էլ դեմ չեն ճաշակել զբոսաշրջիկների ու ներգաղթյալների «բերած» նոր համերը։ Օրինակ` Կիպրոսը շատ գինիներ է ներմուծում, թեև իրավամբ հպարտանում է սեփական խմիչքով։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայկական մթերքն ու գինին կարող են պահանջված լինել Կիպրոսում, և դրանում զարմանալի ոչինչ չկա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Premierview Ltd (Կիպրոս) ընկերության մենեջեր Դիմիտրիս Մարկուլիդիսը Երևանում հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած «Հայաստան – Կիպրոս. բիզնեսի հնարավորություններ» համաժողովի շրջանակում։
Թվում է, թե այն ամենը, ինչով հայտնի է Հայաստանը, կա նաև Կիպրոսում` և՛ թարմ մրգեր, և՛ մուրաբաներ, և՛ մեղր, և՛, իհարկե, գինի։ Բացի այդ, Կիպրոսի շուկան փոքր է (մշտական բնակչությունն այնտեղ երկուսուկես անգամ քիչ է, քան Հայաստանում)։
«Բայց եկեք չմոռանանք, որ մեզ մոտ շատ զբոսաշրջիկներ են գալիս, որոնց միշտ հետաքրքիր է ինչ-որ նոր բան համտեսել։ Այդ սովորությունը վերցրել են նաև տեղի բնակիչները», - նշեց նա։
© Sputnik / Aram GareginyanԴիմիտրիս Մարկուլիդիս
Mенеджер компании Premierview Ltd (Кипр) Димитрис Маркулидис на форуме Армения – Кипр: возможности бизнеса (26 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Դիմիտրիս Մարկուլիդիս
Ուստի, թեև Կիպրոսում գինեգործության պատմությունը մի քանի հազար տարվա պատմություն ունի (ինչը, ինչպես Հայաստանում, հաստատվում է բազմաթիվ հնագիտական գտածոներով), և Կիպրոսի հույներն իրավամբ հպարտանում են դրանով, Կիպրոսի սուպերմարկետներում քիչ չեն արտասահմանյան գինիները` հունական (որը կիպրոսցիների համար ոչ այդքան արտասահմանյան է, այլ գրեթե տեղական), ինչպես նաև ամերիկյան, չիլիական, իտալական։
Կիպրոսում կարիք չկա զրոյից բացատրելու, թե ինչ է հայկական արտադրանքը, որովհետև այնտեղ համընդհանուր հարգանք վայելող հայկական համայնք կա, հայկական ռեստորաններ, իսկ խանութներում՝ հայկական մթերք։ Ճիշտ է` առայժմ շատ չեն, և դրանք կարելի է գնել հիմնականում ռուսական ապրանքների խանութներում։ Ինչպես Եվրոպայի և ԱՄՆ-ի շատ այլ երկրներում, ռուսական ապրանքների կողքին գտնվող նմանատիպ խանութներում վաճառվում են նախկին ԽՍՀՄ երկրների ապրանքները: Մարկուլիդիսի խոսքով՝ ի վերջո, բացի զբոսաշրջիկներից, Կիպրոսում շատ ներգաղթյալներ կան, այդ թվում՝ Ռուսաստանից և հետխորհրդային այլ երկրներից, որոնք հաճույքով գնում են իրենց ծանոթ ապրանքները։
«Առայժմ ես Կիպրոսում չեմ տեսել հայկական ապրանքանիշների ներկայացուցիչների, և ճիշտ ժամանակն է լրացնել այդ բացը։ Ես հանդիպումներ եմ ունեցել ձեր մի քանի ներկայացուցիչների հետ, կշարունակենք աշխատել», - հավելեց նա։
Իհարկե, նոր շուկա մուտք գործելու համար հարկավոր է մարկետինգային երկարաժամկետ ռազմավարություն, որի համար պետք է գումար ծախսել: Մարկուլիդիսի խոսքով՝ Կիպրոսի շուկայի ոչ մեծ մասշտաբը կարող է առավելություն դառնալ․ ավելի քիչ ծախս կպահանջվի, քան Ֆրանսիայում կամ Գերմանիայում։
Լրահոս
0