https://arm.sputniknews.ru/20240420/israjeli-razmaodajin-uzhery-harvats-en-hascrel-libanani-taratsqin-zlm-74776304.html
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին․ ԶԼՄ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ հարվածը ՑԱԽԱԼ-ի բազաներից մեկի վրա լիբանանյան «Հզբոլլահի» հարձակման պատասխան է: 20.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-20T16:22+0400
2024-04-20T16:22+0400
2024-04-20T16:24+0400
հզբոլլահ
իսրայել
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74778344_0:0:1858:1046_1920x0_80_0_0_dc70e8ac397cee6e41a605c2a5e9de8b.jpg
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին։ Հարձակման է ենթարկվել Այթա Ալ-Շաաբ բնակավայրում գտնվող բնակելի տունը։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:Նշվում է, որ հարվածը վերջերս Արևմտյան Գալիլեայում ՑԱԽԱԼ-ի բազաներից մեկի վրա լիբանանյան «Հզբոլլահի» հարձակման պատասխան է եղել:Հաղորդվում է նաև, որ գիշերը իսրայելական օդուժը հարվածել է Իրաքի ժողովրդական աշխարհազորի (Ալ-Հաշդ աշ-Շաաբի) բազաներից մեկին՝ «Կալսուին», որը գտնվում է Իրաքի Բաբիլ (Բաբելոն) նահանգում:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։«Հզբոլլահը» հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/14/74778344_225:0:1620:1046_1920x0_80_0_0_dfb0275f4d870ffc4dd18fb36a7c97b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, իսրայել, видео, տեսանյութ, տեսանյութեր
հզբոլլահ, իսրայել, видео, տեսանյութ, տեսանյութեր
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին․ ԶԼՄ
16:22 20.04.2024 (Թարմացված է: 16:24 20.04.2024) Նշվում է, որ հարվածը ՑԱԽԱԼ-ի բազաներից մեկի վրա լիբանանյան «Հզբոլլահի» հարձակման պատասխան է:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին։ Հարձակման է ենթարկվել Այթա Ալ-Շաաբ բնակավայրում գտնվող բնակելի տունը։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հարվածը վերջերս Արևմտյան Գալիլեայում ՑԱԽԱԼ-ի բազաներից մեկի վրա լիբանանյան «Հզբոլլահի» հարձակման պատասխան է եղել:
Հաղորդվում է նաև, որ գիշերը իսրայելական օդուժը հարվածել է Իրաքի ժողովրդական աշխարհազորի (Ալ-Հաշդ աշ-Շաաբի) բազաներից մեկին՝ «Կալսուին», որը գտնվում է Իրաքի Բաբիլ (Բաբելոն) նահանգում:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։