https://arm.sputniknews.ru/20240418/mvoskvajum-adrbejani-qaghaqacin-25-amja-tghamardu-e-spanel-74695141.html
Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացին 25-ամյա տղամարդու է սպանել. տեսանյութ
Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացին 25-ամյա տղամարդու է սպանել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Տղամարդկանց վեճի պատճառ է դարձել սխալ կայանված մեքենան։ 18.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-18T16:28+0400
2024-04-18T16:28+0400
2024-04-18T16:28+0400
ռուսաստան
մոսկվա
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/03/36013892_0:161:3071:1888_1920x0_80_0_0_0106d35e699f165e8d2c3c5cb4466c0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի 21-ամյա քաղաքացի Շահին Աբասովը Մոսկվայում մեքենայի կայանման պատճառով վեճի ժամանակ մահացու վնասվածքներ է հասցրել 25-ամյա Կիրիլ Կովալյովին:Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ ԶԼՄ-ների տեղեկություններով` Կովալյովն իր հարսնացուին հյուր է գնացել մոտոցիկլետով։ Նա նկատել է, որ 21-ամյա Շահին Աբասովին պատկանող «Toyota Camry» ավտոմեքենան սխալ է կայանված եղել։Կիրիլը դիտողություն է արել Շահինին, ասել է, որ մուտքի մոտ կայանելն անթույլատրելի է։ Շահինը սկսել է բղավել և զայրանալ, որ մոտոցիկլետի պատճառով չի կարողացել դուրս գալ, և ծեծկռտուք է սկսվել։ Շահինը ծեծել է տղամարդուն, դանակով հարվածել որովայնին և փախել։ Կիրիլը մահացել է հիվանդանոցում։Հարուցվել է քրեական գործ, կասկածյալը փախուստի մեջ է։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով` ենթադրյալ մարդասպանը գտնվում է մայրաքաղաքում։ Քայլեր են ձեռնարկվում կասկածյալին ձերբակալելու ուղղությամբ։Մահացածի մայրը «Shot» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ ամենասարսափելի պատիժն է ուզում իր որդուն սպանողի համար։Նրա խոսքով` իր որդին դաստիարակված էր, ճշմարտության կողմնակից, սպորտով էր զբաղվում, մրցաշարերում էր հաղթել և իր ընկերուհու հետ ապագայի պլաններ էր կազմում. պատրաստվում էր ամռանը առաջարկություն անել նրան Ղրիմում:Մահացածը BMX-ով (հեծանվային կրոս) էր զբաղվում «Մարյինո» հեծանվահրապարակում։ Այս տարի նա նախատեսում էր հանդես գալ «Երկու մայրաքաղաքների գավաթում»։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/03/36013892_170:0:2901:2048_1920x0_80_0_0_282e2ef1f1be02af6e5c5929b5160697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, սպանություն
ռուսաստան, մոսկվա, սպանություն
Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացին 25-ամյա տղամարդու է սպանել. տեսանյութ
Տղամարդկանց վեճի պատճառ է դարձել սխալ կայանված մեքենան։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի 21-ամյա քաղաքացի Շահին Աբասովը Մոսկվայում մեքենայի կայանման պատճառով վեճի ժամանակ մահացու վնասվածքներ է հասցրել 25-ամյա Կիրիլ Կովալյովին:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ ԶԼՄ-ների տեղեկություններով` Կովալյովն իր հարսնացուին հյուր է գնացել մոտոցիկլետով։ Նա նկատել է, որ 21-ամյա Շահին Աբասովին պատկանող «Toyota Camry» ավտոմեքենան սխալ է կայանված եղել։
Կիրիլը դիտողություն է արել Շահինին, ասել է, որ մուտքի մոտ կայանելն անթույլատրելի է։ Շահինը սկսել է բղավել և զայրանալ, որ մոտոցիկլետի պատճառով չի կարողացել դուրս գալ, և ծեծկռտուք է սկսվել։ Շահինը ծեծել է տղամարդուն, դանակով հարվածել որովայնին և փախել։ Կիրիլը մահացել է հիվանդանոցում։
Հարուցվել է քրեական գործ, կասկածյալը փախուստի մեջ է։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով` ենթադրյալ մարդասպանը գտնվում է մայրաքաղաքում։ Քայլեր են ձեռնարկվում կասկածյալին ձերբակալելու ուղղությամբ։
Մահացածի մայրը «Shot» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ ամենասարսափելի պատիժն է ուզում իր որդուն սպանողի համար։
Նրա խոսքով` իր որդին դաստիարակված էր, ճշմարտության կողմնակից, սպորտով էր զբաղվում, մրցաշարերում էր հաղթել և իր ընկերուհու հետ ապագայի պլաններ էր կազմում. պատրաստվում էր ամռանը առաջարկություն անել նրան Ղրիմում:
Մահացածը BMX-ով (հեծանվային կրոս) էր զբաղվում «Մարյինո» հեծանվահրապարակում։ Այս տարի նա նախատեսում էր հանդես գալ «Երկու մայրաքաղաքների գավաթում»։