https://arm.sputniknews.ru/20240417/rd-odadesantajin-zvorqeri-martiknery-geri-en-vercrel-ukrainaji-zu-i-khmbin-manramasner-74629871.html
ՌԴ օդադեսանտային զորքերի մարտիկները գերի են վերցրել Ուկրաինայի ԶՈւ-ի խմբին. մանրամասներ
ՌԴ օդադեսանտային զորքերի մարտիկները գերի են վերցրել Ուկրաինայի ԶՈւ-ի խմբին. մանրամասներ
Sputnik Արմենիա
Գործողությանը մասնակցել են Ուսուրիի առանձին գվարդիական դեսանտա-գրոհային բրիգադի զինծառայողները։ 17.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-17T11:00+0400
2024-04-17T11:00+0400
2024-08-19T15:56+0400
տեսանյութ
տեսանյութեր
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74628045_0:0:801:450_1920x0_80_0_0_1ddb70da3af0675012e46ece00848329.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ուսուրիի դեսանտայինների դիպուկահարների խումբը ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահարներին և չորս զինծառայողների գերի է վերցրել Դոնբասի ռազմաճակատի Արտյոմովսկի հատվածում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Ռուսական բանակի ամենաարդյունավետ դիպուկահար խմբերից մեկը՝ Ուսուրիի առանձին գվարդիական դեսանտագրոհային բրիգադի դեսանտայինները, դիպուկահարային մենամարտում ոչնչացրել են հակառակորդին և գերի են վերցրել Ուկրաինայի ԶՈւ-ի չորս զինվորի»,-ասվում է հաղորդագրության մեջ:Ուկրաինական ԱԹՍ–ների հավաքման երկու արտադրամաս է ոչնչացվել. ՌԴ ՊՆՆախարարությունում նշել են, որ տեղեկությունը, որ այդ շրջանում Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահար է գործում, ստացվել է հետախուզությունից։Ուսուրիի դիպուկահար դեսանտայինների խումբը շարժվել է դեպի նշված շրջան։ Սպասման միայն հինգերորդ օրն է դիտորդը նկատել Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահար զույգին և նրա պաշտպանող խմբին։Իր մարտիկներին տարհանելու համար Ուկրաինայի ԶՈւ-ն ուղարկել է չորս զինծառայողներից բաղկացած ևս մեկ խումբ, որոնց դարանակալել են երկու դեսանտային դիպուկահարներ՝ պաշտպանող խմբի հետ միասին:«Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի տարհանման խումբը ամբողջ կազմով գերի է ընկել»,-նշել են ՌԴ ՊՆ-ում:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/11/74628045_0:0:601:450_1920x0_80_0_0_a78fccdb42e52a8cc9777914fb4c2a6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, видео, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
տեսանյութ, տեսանյութեր, видео, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
ՌԴ օդադեսանտային զորքերի մարտիկները գերի են վերցրել Ուկրաինայի ԶՈւ-ի խմբին. մանրամասներ
11:00 17.04.2024 (Թարմացված է: 15:56 19.08.2024) Գործողությանը մասնակցել են Ուսուրիի առանձին գվարդիական դեսանտա-գրոհային բրիգադի զինծառայողները։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ուսուրիի դեսանտայինների դիպուկահարների խումբը ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահարներին և չորս զինծառայողների գերի է վերցրել Դոնբասի ռազմաճակատի Արտյոմովսկի հատվածում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական բանակի ամենաարդյունավետ դիպուկահար խմբերից մեկը՝ Ուսուրիի առանձին գվարդիական դեսանտագրոհային բրիգադի դեսանտայինները, դիպուկահարային մենամարտում ոչնչացրել են հակառակորդին և գերի են վերցրել Ուկրաինայի ԶՈւ-ի չորս զինվորի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում նշել են, որ տեղեկությունը, որ այդ շրջանում Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահար է գործում, ստացվել է հետախուզությունից։
Ուսուրիի դիպուկահար դեսանտայինների խումբը շարժվել է դեպի նշված շրջան։ Սպասման միայն հինգերորդ օրն է դիտորդը նկատել Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահար զույգին և նրա պաշտպանող խմբին։
«Դիպուկահարների մենամարտի արդյունքում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներից մեկի փորձառու դիպուկահարը և նրա պաշտպանող խումբը, որը բաղկացած էր յոթ հոգուց»,-պատմել են գերատեսչությունում:
Իր մարտիկներին տարհանելու համար Ուկրաինայի ԶՈւ-ն ուղարկել է չորս զինծառայողներից բաղկացած ևս մեկ խումբ, որոնց դարանակալել են երկու դեսանտային դիպուկահարներ՝ պաշտպանող խմբի հետ միասին:
«Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի տարհանման խումբը ամբողջ կազմով գերի է ընկել»,-նշել են ՌԴ ՊՆ-ում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։