00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Բաժանորդագրվել
Լրագրողը դիտարկում արեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20–րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերի մասին խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործում։
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է իշխանությունն օգտագոծում «Մեծ եղեռն» ու «կոտորած» եզրույթները «ցեղասպանություն» բառի փոխարեն։
«Դուք կարծում եք` ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից։ էս ի՞նչ եք ասում։ Նման բան չի կարող լինել։ ՀՀ ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, իսկ այս իշխանությունների օրոք մի շարք կարևոր պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»,– ասաց նա։
Հարցին, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գնալիս իր ներկա՞, թե՞ պատմական Հայաստանում է զգալու` պատգամավորը պատասխանեց, որ ինքը պատմական կերպար չէ ու չի կարող իրեն որևէ կերպ զգալ պատմական Հայաստանում։
«Ես իրական մարդ եմ, ֆիզիկական գոյության ունեմ, ես ինձ կարողանում եմ դիպչել, դուք էլ` ինձ, մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանում` 29 հազար 800 կմ/քտարծաքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, որը իրական չէ։ Մեղք չե՞նք ես և իմ հայրենակիցները, որ զգանք մեզ մի տարածքի բնակիչ, որի բնակիչը չենք, որը մերը չի։ Հիմա որ դուք Երևանում քայլում եք, ձեզ որտե՞ղ եք զգում, Վանո՞ւմ»,– ասաց նա։
Նա հորդորեց բոլորին կենտրոնանալ ներկա պետության վրա, որովհետև, ըստ նրա, 30 տարի է` մարդկանց ստիպում են սիրել ուրիշինը, հեռուն, չերևացողը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0