https://arm.sputniknews.ru/20240411/ditvordakan-khmber-ugharkeq-arcakh-menq-kanq-y-dimel-e-mijazgajin-mi-sharq-karujcneri-74437360.html
Դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ․ «Մենք կանք»-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների
Դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ․ «Մենք կանք»-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների
Sputnik Արմենիա
Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը միջազգային կառույցներին հորդորում է գնալ Արցախ և սեփական աչքերով տեսնել Ադրբեջանի կողմից իրականացվող գազանությունները։ 11.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-11T13:45+0400
2024-04-11T13:45+0400
2024-04-11T14:05+0400
հայաստան
արցախ
կարմիր խաչ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
եահկ
եվրամիություն
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64081567_0:271:1600:1171_1920x0_80_0_0_77c7572f83a7220a162e5ee4e754654c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը կոչով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը և մի շարք այլ միջազգային կառույցների։Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից:«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը: ««Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ հայրենիքից զրկելու այդ գործընթացին»,– շեշտում է «Մենք կանք»–ը:Հիշեցնենք` Բաքուն հետևողականորեն քանդում է Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Ադրբեջանցիները քանդել են նաև Արցախի խորհրդարանի շենքը, մի շարք արձաններ և հուշակոթողներ։Արցախցի լրագրողը IRF-ում պատմել է Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64081567_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2eef4a09e670536dabdf549be4e073ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, կարմիր խաչ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), եահկ, եվրամիություն, եվրախորհուրդ
հայաստան, արցախ, կարմիր խաչ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), եահկ, եվրամիություն, եվրախորհուրդ
Դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ․ «Մենք կանք»-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների
13:45 11.04.2024 (Թարմացված է: 14:05 11.04.2024) Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը միջազգային կառույցներին հորդորում է գնալ Արցախ և սեփական աչքերով տեսնել Ադրբեջանի կողմից իրականացվող գազանությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախցիների
«Մենք կանք» նախաձեռնությունը կոչով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը և մի շարք այլ միջազգային կառույցների։
«Մեր պահանջը ԿԽՄԿ–ից, ՄԱԿ–ից, ԵԱՀԿ–ից, ԵՄ–ից, ԵԽ–ից և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկե՛ք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսե՛ք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից:
«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը:
««Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ հայրենիքից զրկելու այդ գործընթացին»,– շեշտում է «Մենք կանք»–ը:
Հիշեցնենք` Բաքուն հետևողականորեն քանդում է Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Ադրբեջանցիները քանդել են նաև Արցախի խորհրդարանի շենքը, մի շարք արձաններ և հուշակոթողներ։