00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիասթափված է նաև հենց իշխանական ընտրազանգվածը․ քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի վարկանիշի մասին

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարդիկ հասկացան, որ Փաշինյանի խոստացած խաղաղության կոնցեպտն էլ կեղծ էր. եթե այսօր ռեալ այլընտրանք ձևավորվի, հասարակությունը կարող է գնալ նրա հետևից։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի, այսպես ասած, պատմական մինիմումի պատճառն այն է, որ կա հսկայական հիասթափություն հենց իշխանական ընտրազանգվածի մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նշենք, որ Gallup-ի վերջին հարցումների համաձայն՝ հարցվածների միայն 8 տոկոսն է Փաշինյանի աշխատանքը դրական համարում։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ վարկանիշի անկումը դեռևս անցյալ տարվանից կա։ Առհասարակ, տարբեր ժամանակահատվածներում անցկացված հարցումները ցույց էին տալիս, որ վարչապետի վարկանիշը սրընթաց իջնում է, տենդենցը պահպանվել է, և, բնականաբար, վերջին արդյունքները պետք է արձանագրեին պատմական մինիմումը։
«Սա պայմանավորված է նրանով, որ հասարակության այն խավերը, որոնք հավատում էին Փաշինյանին, նրա խաղաղության կոնցեպտին, հիասթափվել են իրենց ընտրյալից, հասկացել են, որ սխալվել են, նաև նրանք, որ 2021-ին նրան ձայն տվեցին՝ հավատալով, որ խաղաղություն է բերելու, հասկացան, որ այդ ամեն ինչը բլեֆ էր։ Խաղաղության ռեալ կոնցեպտի մասին խոսք չկար, նաև, կարծում եմ, ռեալ խոսք չկար խաղաղության պայմանագրի մասին»,- ասաց Հակոբյանը։
Նա հիշեցնում է, որ այն պայմանագիրը, որի նախագիծը գոյություն ունի, կոչվում է ոչ թե խաղաղության, այլ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոպհարաբերությունների հաստատման մասին պայմանագիր։
Փաստորեն, ըստ մեր զրուցակցի, այն մարդիկ, որոնք Փաշինյանին ձայն էին տալիս՝ որպես խաղաղություն բերող մարդու, հասկացան, որ այդ նախագիծը, խոստումն էլ տապալված է։ Այսօր ամեն ինչ գնում է վատ սցենարներով՝ կորուստները շարունակվում են, պատերազմի վտանգը պահպանվում է։ Ներկա վարկանիշը հենց այդ իրողության փաստումն է։
Փաշինյանն ազգին սպառնում է պատերազմով, որ արդարացնի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
Վարկանիշի անկումն, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություն կամ դրական տեղաշարժ չի կարող բերել, եթե հանրային տրամադրությունների նկատելի տրանսֆորմացիայից ճիշտ ձևով չօգտվեն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները։ Քաղտեխնոլոգը կարծում է, թե եթե հիմա հայտնվի այնպիսի առաջնորդ, որը կձևավորի ռեալ այլընտրանք, այդ թվում՝ խոստացված ու տապալված խաղաղության համար, հասարակությունը կարող է գնալ նրա հետևից։ Իսկ խաղաղության ռեալ կոնցեպտի առաջարկ պետք է, որովհետև, ըստ Հակոբյանի, հասարակության մեջ խաղաղության պահանջ իսկապես կա։
Լրահոս
0