https://arm.sputniknews.ru/20240401/daghstanum-dzerbakalvats-grvohajinnery-ahabekchutjun-ein-patrastum-kaspijskum-rd-adts-74038200.html
Դաղստանում ձերբակալված գրոհայինները ահաբեկչություն էին պատրաստում Կասպիյսկում. ՌԴ ԱԴԾ
Դաղստանում ձերբակալված գրոհայինները ահաբեկչություն էին պատրաստում Կասպիյսկում. ՌԴ ԱԴԾ
Sputnik Արմենիա
Նրանցից մեկը խոստովանել է, որ ինքն է զենք տարել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողներին։ 01.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-01T15:31+0400
2024-04-01T15:31+0400
2024-04-01T15:32+0400
կրոկուս սիթի հոլ
ահաբեկչություն
դաղստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/01/74037644_0:0:640:360_1920x0_80_0_0_92440565a171c864a3dfff4e0e1c7fa1.jpg
Դաղստանում ձերբակալվել են գրոհայիններ, որոնք մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն կատարողների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ–ն։Մարտի 31-ի առավոտյան Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ հատուկ ջոկատայիններն ահաբեկիչներին արգելափակել են Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերի բնակարաններում: Սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ ծրագրած 3 հանցագործի ձերբակալության մասին:Նրանք նաև ահաբեկչություն էին ծրագրավորել Դաղստանի Կասպիյսկ քաղաքում։Կասպիյսկի ահաբեկչությունից անմիջապես հետո օտարերկրացիները մտադիր էին հեռանալ Ռուսաստանի տարածքից։Ահաբեկիչներին հայտնաբերել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության միջոցառումների ուժեղացման շրջանակներում։ Նախօրեին վաղ առավոտյան ԱԴԾ հատուկ ջոկատայինները նրանց ձերբակալել էին Կասպիյսկում։Նրանցից մեկը խոստովանել է, որ ինքն է զենք տարել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողներին. զենքը Մախաչկալայից բերել են Միտիշչի։ Ձերբակալվածները նաև գումար են փոխանցել ահաբեկչություն իրականացնողներին։
դաղստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/01/74037644_85:0:565:360_1920x0_80_0_0_45e1905297a8393b281c513f61f8bc67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրոկուս սիթի հոլ, ահաբեկչություն, դաղստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
կրոկուս սիթի հոլ, ահաբեկչություն, դաղստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Դաղստանում ձերբակալված գրոհայինները ահաբեկչություն էին պատրաստում Կասպիյսկում. ՌԴ ԱԴԾ
15:31 01.04.2024 (Թարմացված է: 15:32 01.04.2024) Նրանցից մեկը խոստովանել է, որ ինքն է զենք տարել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողներին։
Դաղստանում ձերբակալվել են գրոհայիններ, որոնք մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն կատարողների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ–ն։
Մարտի 31-ի առավոտյան Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ հատուկ ջոկատայիններն ահաբեկիչներին արգելափակել են Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերի բնակարաններում: Սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ ծրագրած 3 հանցագործի ձերբակալության մասին:
Նրանք նաև ահաբեկչություն էին ծրագրավորել Դաղստանի Կասպիյսկ քաղաքում։
«ՌԴ ԱԴԾ-ն 2024 թվականի մարտի 31-ին Դաղստանում կանխել է ահաբեկչական բջջի գործունեությունը, որը բաղկացած է 4 օտարերկրյա քաղաքացուց, որոնք Կասպիյսկում ահաբեկչական գործողություն էին նախապատրաստել մարդկանց զանգվածային բնակության վայրերում։ Հանցագործները տեղանքի հետախուզություն են իրականացրել, ինքնաշեն պայթուցիկ սարք են պատրաստել և ինքնաձիգ ձեռք բերել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կասպիյսկի ահաբեկչությունից անմիջապես հետո օտարերկրացիները մտադիր էին հեռանալ Ռուսաստանի տարածքից։
Ահաբեկիչներին հայտնաբերել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության միջոցառումների ուժեղացման շրջանակներում։ Նախօրեին վաղ առավոտյան ԱԴԾ հատուկ ջոկատայինները նրանց ձերբակալել էին Կասպիյսկում։
Նրանցից մեկը խոստովանել է, որ ինքն է զենք տարել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողներին. զենքը Մախաչկալայից բերել են Միտիշչի։ Ձերբակալվածները նաև գումար են փոխանցել ահաբեկչություն իրականացնողներին։