00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու. կաթողիկոսի պատգամը

Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ պետք է չընկրկենք պատուհասած փորձություններից, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի` վտանգելով մեր հայրենիքի ապագան ու անկախ պետականությունը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մեզ համար փորված գերեզմանը թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն Գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք։ Այսօր Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը։
Իր պատգամում նա նշեց, որ պետք է հույսով ու արիությամբ դիմակայել մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին, հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում։
«Հատկապես հիմա, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները` նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը, իսկ հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառտված ու գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները»,– ասաց նա։
Գարեգին երկրորդ կաթողիկոսը նշեց, որ հատկապես այս պահին հայ ժողովրդի պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնությունները, լծվել ծանր կորուստներ կրած ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմանը` հայրենիքի հզորացմանը։
«Պետք է չընկրկենք պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի` վտանգելով մեր հայրենիքի ապագան ու անկախ պետականությունը»,– ասաց նա։
Վեհափառ Հայրապետը կոչ արեց ապրել ու գործել հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, կերտել պատմության նոր հորիզոններ ու վերազարթոնքը ազգային և եկեղեցական արժանի կյանքի։
Հավելենք, որ այսօր` մարտի 31–ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Լրահոս
0