https://arm.sputniknews.ru/20240329/rd-i-het-kapery-khzelu-depqum-hajastany-kkvorcni-arzheqy-evramiutjan-achqum-qaghaqaget-73965489.html
ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. քաղաքագետ
ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. քաղաքագետ
Sputnik Արմենիա
ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից պահանջելու է որակապես վերանայել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։ 29.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-29T12:45+0400
2024-03-29T12:45+0400
2024-03-29T12:47+0400
հայաստան
ռուսաստան
եվրամիություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1d/73960633_0:0:1600:901_1920x0_80_0_0_22776945ed06165c8cca3b90e1f2bdbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Եվրամիության հետ չափազանց սերտ մերձեցումը Հայաստանի համար հղի է որոշակի «տույժերով»։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։Փորձագետը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ բրյուսելյան պաշտոնյաների ներկայիս հետաքրքրությունը առավելապես պայմանավորված է նրանով, որ Երևանը տարածաշրջանում Մոսկվայի դաշնակիցն է։Բացի այդ, ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների որակական վերանայում կպահանջի։ Արդյոք Եվրամիությունը կփոխհատուցի այդ տնտեսական, քաղաքական ծախսերը՝ փորձագետը կասկածում է։Միաժամանակ, Վասկովն այնպիսի հարցեր չի տեսնում, որոնք այսօր հնարավոր չէր լինի լուծել Հայաստանի և Ռուսաստանի միջև անկեղծ երկխոսության դեպքում:Վերջին շրջանում Երևանի կողմից ավելի ու ավելի հաճախ է բարձր մակարդակի հակառուսական հռետորաբանություն հնչում։ Մեղադրանքները կապված են Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ակնկալիքների հետ։ Հայաստանի իշխանությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը բացատրում են բոլոր մակարդակներում դիվերսիֆիկացմամբ։ Մոսկվան հայտարարում է, որ միշտ բաց է երկխոսության համար, բայց տեղյակ է, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին։Թուրքական հավակնությունները շարունակում են վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար. քաղաքագետ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1d/73960633_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c8364d58e48dfed708c0ecc430e95077.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն
ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. քաղաքագետ
12:45 29.03.2024 (Թարմացված է: 12:47 29.03.2024) ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից պահանջելու է որակապես վերանայել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Եվրամիության հետ չափազանց սերտ մերձեցումը Հայաստանի համար հղի է որոշակի «տույժերով»։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ բրյուսելյան պաշտոնյաների ներկայիս հետաքրքրությունը առավելապես պայմանավորված է նրանով, որ Երևանը տարածաշրջանում Մոսկվայի դաշնակիցն է։
«Քանի դեռ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այն շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար, քան եթե Երևանն ամբողջությամբ խզի հարաբերությունները Մոսկվայի հետ։ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման դեպքում ԵՄ-ն Հայաստանին ինչ-որ հատուկ պայմաններ չի տրամադրի, օրինակ, նույն առևտրատնտեսական ոլորտում»,-ասել է փորձագետը։
Բացի այդ, ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների որակական վերանայում կպահանջի։ Արդյոք Եվրամիությունը կփոխհատուցի այդ տնտեսական, քաղաքական ծախսերը՝ փորձագետը կասկածում է։
Միաժամանակ, Վասկովն այնպիսի հարցեր չի տեսնում, որոնք այսօր հնարավոր չէր լինի լուծել Հայաստանի և Ռուսաստանի միջև անկեղծ երկխոսության դեպքում:
Վերջին շրջանում Երևանի կողմից ավելի ու ավելի հաճախ է բարձր մակարդակի հակառուսական հռետորաբանություն հնչում։ Մեղադրանքները կապված են Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ակնկալիքների հետ։ Հայաստանի իշխանությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը բացատրում են բոլոր մակարդակներում դիվերսիֆիկացմամբ։ Մոսկվան հայտարարում է, որ միշտ բաց է երկխոսության համար, բայց տեղյակ է, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին։