00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն թուլացնելու երկարաժամկետ ծրագիր է. փորձագետը` Տավուշի գյուղերի մասին

© Sputnik / David GalstyanՈսկեպար
Ոսկեպար - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Ոսկեպար
Բաժանորդագրվել
Ադրբեջանի նոր պահանջները, ըստ էության, զրոյացրին ՀՀ ղեկավարության առաջ քաշած խաղաղության օրակարգը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ադրբեջանի տարածքային նկրտումները Բաքվի երկարաժամկետ ռազմավարության մի մասն են, որի նպատակն է թուլացնել Հայաստանը, դարձնել ոչ կենսունակ կազմավորում: Մյուս կողմից` Բաքվի գործողությունները խաչ են քաշում վերջին չորս տարում ՀՀ ղեկավարության կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով «անկլավների» թեման, Հայաստանի իշխանության վարքագիծը և տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը։
Երբ ռազմավարություն չկա
Փորձագետի խոսքով` ՀՀ ղեկավարությունը տարբեր ուղիներ է փնտրում հնարավոր տարածքային զիջումներն արդարացնելու համար։
«Հայաստանի ղեկավարությունը ճնշումների է ենթարկվում և ընդունում է Ադրբեջանի պահանջները։ Չորս տարվա ընթացքում իշխանությունն այդպես էլ չկարողացավ պատշաճ կերպով պատրաստվել Ադրբեջանի հետ դիմակայությանը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական-դիվանագիտական առումներով: Իշխանությունը կարծես թե հոգեբանորեն էլ պատրաստ չէ նոր ռազմական հակամարտության հնարավորությանը», - ընդգծեց նա։
Հարությունովը կարծում է, որ եթե իշխանությունը քիչ թե շատ դիմադրելու ռազմավարություն ունենար, կարելի էր ենթադրել, որ Հայաստանը, փոքր զիջումներ անելով, փորձում է ժամանակ շահել և ձգձգել անխուսափելի բախումը: Սակայն հիմա տպավորություն է, որ Հայաստանը պարզապես միակողմանիորեն կատարում է Բաքվի բոլոր պահանջները։
Փնտրում ենք նրանց, ովքեր կգան և կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է. Ալեն Սիմոնյանը` 4 գյուղի մասին
Բաքուն ամեն անգամ «մոդիֆիկացնում» է իր պահանջները
Քաղաքագետն ընդգծում է, որ թեև բանակցությունները հաճախ զիջումներ և փոխզիջումներ են ենթադրում, վերջին չորս տարիների փորձը ցույց է տալիս նման մոդելի անարդյունավետությունը հայ–ադրբեջանական երկխոսությունում։
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ամեն անգամ ընդլայնում և «մոդիֆիկացնում» է իր պահանջները։ Արդյունքում նրա նպատակը ոչ թե համաձայնության հասնելն է, այլ Հայաստանը որպես պետություն հնարավորինս թուլացնելը։ Սյունիքում և Գեղարքունիքում ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների գրավումը, ինչպես նաև Տավուշում տրանսպորտային առանցքային երթուղիների վերահսկումը Հայաստանի թուլացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի մի մասն են»,- ասում է մեր զրուցակիցը։
Նա ենթադրում է, որ Տավուշի հետ կապված զիջումները չեն կանգնեցնի հակառակորդին։ Որոշ ժամանակ անց նա նոր պահանջներ կներկայացնի՝ ձգտելով առավելագույնս զրոյացնել Հայաստանի ներուժը վերականգնելու հնարավորությունները։
Բաքուն ճնշում է գործադրում նրանց վրա, ովքեր դեմ են Տավուշի գյուղերի հանձնմանը. Զուրաբյան
Ինչպե՞ս և ե՞րբ սխալվեցին Երևանում
Հարությունովի խոսքով` 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ղեկավարությունը Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության մեխանիզմների մշակման հույս ուներ, նույնիսկ եթե դա նոր զիջումներ պահանջեր։ Այդ նպատակի իրագործմանն էր ուղղված «խաղաղության օրակարգը», որն ակտիվորեն առաջ էր մղվում հայ պաշտոնյաների կողմից 2020 թվականից հետո։ Բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ ռազմավարությունն անարդյունավետ էր, ինչպես անվտանգության արտաքին երաշխավորներ գտնելու փորձերը։
Հայաստանի իշխանությունը, փորձագետի կարծիքով, ոչ միայն չհասկացավ Բաքվի ռազմավարությունը, այլև գերագնահատեց միջազգային խաղացողների՝ Ադրբեջանի վրա ազդելու կարողությունը: Նա ենթադրում է, որ միջազգային հանրությունը, այդ թվում` արևմտյան երկրները, Տավուշի իրավիճակին կարձագանքեն այնպես, ինչպես 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։
Հարությունովը համոզված է, որ ռազմական գործողությունների դեպքում արևմտյան քաղաքական գործիչները կբավարարվեն «նման իրավիճակն անընդունելի է», «մտահոգված ենք» և նմանատիպ հայտարարություններով: Եվ քիչ հավանական է, որ Ադրբեջանի վրա ազդելու գործնական մեխանիզմներ կկիրառեն, թեև Ադրբեջանն ինքը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում՝ չցանկանալով փչացնել Արևմուտքի հետ հարաբերությունները։ Այդուհանդերձ, քանի դեռ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը սահմանափակվում են միայն հայտարարություններով, Ադրբեջանը կարող է անտեսել դրանք:
Չկարողացան այն ժամանակ, կարողացան հիմա՞
Հատկանշական է, որ Ադրբեջանը «անկլավների» հարցն իր օգտին լուծելու փորձ էր ձեռնարկել դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին եռակողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ։ Հակամարտության գոտում ռազմական հաջողությունների ֆոնին Բաքուն ուզում էր միանգամից ստանալ նաև այդ տարածքները, բայց հայկական կողմը կարողացավ հարցը հանել օրակարգից, ինչի մասին 2023 թվականի մայիսին խոսեց նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատմելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի մասին։
Չորս տարի անց Ադրբեջանը կարողացավ կրկին արդիականացնել «անկլավների» հարցը՝ նպատակաուղղված ճնշումներ գործադրելով։ Հարությունովը դա օրինաչափ է համարում։ Որքան էլ պարադոքսալ է, Հայաստանի դիրքերն այսօր իսկապես ավելի թույլ են, քան 2020 թվականի նոյեմբերին։ Մինչ օրս հարց է, թե ինչ ճանապարհով պետք է զարգանան երկրի զինված ուժերը, արդյոք ՀՀ–ն պատրաստվում է ապագա հնարավոր հակամարտությունների և արդյոք զարգացման հստակ տեսլական ունի:
Իհարկե, ոլորտի առանձնահատկությունների պատճառով շատ ասպեկտներ չեն կարող բացահայտվել։ Բայց այն պաշտոնական տեղեկատվությունը, որը տրամադրում է երկրի ղեկավարությունը, թույլ չի տալիս պատկերացում կազմել ինչ-որ միասնական հայեցակարգի մասին։
«Կարելի էր այնպես անել, որ Ադրբեջանի համար նոր ագրեսիան ցավոտ լիներ և դրա գինն էլ շատ բարձր լիներ։ Բայց երկրի իշխանությունը փորձում է ամեն գնով խուսափել նույնիսկ լոկալ ընդհարումներից։ Եվ քաղաքական գործիչների նման պահվածքը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ բանակաշինության վրա», - ասում է Հարությունովը։
Ադրբեջանը, հակառակը, այս ամբողջ ընթացքում ամրապնդում էր իր դիրքերը։ Ի տարբերություն Հայաստանի՝ Բաքուն կոնկրետ միջոցառումներ է իրականացնում նոր հակամարտության նախապատրաստվելու համար, և երևում է, որ ունի իր բանակի պատրաստման հստակ ռազմավարություն, մոդել։ Հատուկ նշանակության ուժերի ուժեղացման վրա շեշտադրումը, անօդաչու ավիացիայում ներդրումների և բարձր ճշգրտության սպառազինությունների համակարգերի վրա կենտրոնացումը հուշում է, որ թշնամին հստակ տեսլական ունի ապագա հակամարտությունների բնույթի վերաբերյալ:
Տավուշի գյուղերի հետ կապված որոշում դեռ չկա․ ԱԳ նախարարի տեղակալ
Լրահոս
0