https://arm.sputniknews.ru/20240326/900-andz-chi-hajtnvel-bantum-qani-vor-datarann-arden-tnajin-kalanq-e-kirarum-minasjan-73823565.html
900 անձ չի հայտնվել բանտում, քանի որ դատարանն արդեն տնային կալանք է կիրառում. Մինասյան
900 անձ չի հայտնվել բանտում, քանի որ դատարանն արդեն տնային կալանք է կիրառում. Մինասյան
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ, արդարադատության նախարարությունը ձեռք է բերել 800 հատուկ սարքավորում։ 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T11:16+0400
2024-03-26T11:16+0400
2024-03-26T12:06+0400
բանտ
գրիգոր մինասյան
տնային կալանք
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70871099_0:73:1601:973_1920x0_80_0_0_8fb6d20e3f2927ce626817d2ab84e823.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում շուրջ 900 անձ չի հայտնվել քրեակատարողական հիմնարկներում, որովհետև դատարանն արդեն կարողանում է տնային կալանք կիրառել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։Ինչ է ենթադրում տնային կալանքը ՀՀ–ում, և քանի մարդ է այս պահին տնային կալանքի տակ ԵրևանումՆշենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանը կարողանում է տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել։ Արդարադատության նախարարությունը լեհական կազմակերպությունից մոտ 800 համապատասխան սարքավորում է ձեռք բերել` ոտքին ամրացվող հատուկ սարքեր։Նախարարն ընդգծեց` բարեփոխումները վերաբերելու են նաև քրեակատարողական հիմնարկներին: Թեև տեխնիկական արդիականացման և պահման պայմանների բարելավման գործընթացն արդեն սկսվել է, բայց նախարարը կարևոր համարեց նաև կադրային խնդիրը: Այս համատեքստում նա կարևորեց քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորումն ու աշխատավարձերի բարձրացումը:Երևանում նոր կառուցվող ՔԿՀ–ն անհարմար կլինի «հեղինակությունների» համար. ԱնդրեասյանՄինասյանը նկատեց նաև, որ նախկինում դատական գործերը ձգձգվում էին, քանի որ դատարանները ծանրաբեռնված էին: Այժմ աշխատավարձերի բարձրացման շնորհիվ նրանց թիվն ավելացել է, իսկ վարչական գործերի մի մասն անցել է նոտարների իրավասության տակ։Նշենք, որ 2024 թվականին արդարադատության նախարարությունը 778 մլն դրամ է խնդրել պրոբացիայի ծառայության բարելավման համար։Հիշեցնենք, որ Հայաստանում տնային կալանք կիրառելուց հետո պայմանները սահմանում է դատարանը` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ և մեղադրանքի ծանրությունը։ Սահմանափակումները կարող են վերաբերվել գործի հետ առնչվող անձանց հետ շփումներին և տանը հյուրեր ընդունելուն։ Տնային կալանքի դեպքում չկան կոնկրետ նշված օրեր ու ժամեր մեղադրյալի տուն այցելելու համար, դա կարող է լինել նույնիսկ օրական մի քանի անգամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70871099_34:0:1454:1065_1920x0_80_0_0_e45833a69142e4f5f2c166c0e082944f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանտ, գրիգոր մինասյան, տնային կալանք, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
բանտ, գրիգոր մինասյան, տնային կալանք, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
900 անձ չի հայտնվել բանտում, քանի որ դատարանն արդեն տնային կալանք է կիրառում. Մինասյան
11:16 26.03.2024 (Թարմացված է: 12:06 26.03.2024) Ընդհանուր առմամբ, արդարադատության նախարարությունը ձեռք է բերել 800 հատուկ սարքավորում։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում շուրջ 900 անձ չի հայտնվել քրեակատարողական հիմնարկներում, որովհետև դատարանն արդեն կարողանում է տնային կալանք կիրառել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նշենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանը կարողանում է տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել։ Արդարադատության նախարարությունը լեհական կազմակերպությունից մոտ 800 համապատասխան սարքավորում է ձեռք բերել` ոտքին ամրացվող հատուկ սարքեր։
«Այսօր ունենք պրոբացիայի մոտ 900 շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետև բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի տնային կալանք կամ վարչական վերահսկողություն կիրառել։ Առաջին մի քանի ամսում տեխնիկական խնդիրներ են եղել` կեղծ ահազանգեր էին ստացվում կամ դեպքեր էին լինում, որ մեզ մոտ ահազանգերը չէին արտացոլվում։ Վերջին եռամսյակում արձանագրում ենք, որ սիստեմը շատ լավ աշխատում է»,– նշեց Մինասյանը։
Նախարարն ընդգծեց` բարեփոխումները վերաբերելու են նաև քրեակատարողական հիմնարկներին: Թեև տեխնիկական արդիականացման և պահման պայմանների բարելավման գործընթացն արդեն սկսվել է, բայց նախարարը կարևոր համարեց նաև կադրային խնդիրը: Այս համատեքստում նա կարևորեց քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորումն ու աշխատավարձերի բարձրացումը:
Մինասյանը նկատեց նաև, որ նախկինում դատական գործերը ձգձգվում էին, քանի որ դատարանները ծանրաբեռնված էին: Այժմ աշխատավարձերի բարձրացման շնորհիվ նրանց թիվն ավելացել է, իսկ վարչական գործերի մի մասն անցել է նոտարների իրավասության տակ։
Նշենք, որ 2024 թվականին արդարադատության նախարարությունը 778 մլն դրամ է խնդրել պրոբացիայի ծառայության բարելավման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում տնային կալանք կիրառելուց հետո
պայմանները սահմանում է դատարանը` հաշվի առնելով որոշակի հանգամանքներ և մեղադրանքի ծանրությունը։ Սահմանափակումները կարող են վերաբերվել գործի հետ առնչվող անձանց հետ շփումներին և տանը հյուրեր ընդունելուն։ Տնային կալանքի դեպքում չկան կոնկրետ նշված օրեր ու ժամեր մեղադրյալի տուն այցելելու համար, դա կարող է լինել նույնիսկ օրական մի քանի անգամ։