https://arm.sputniknews.ru/20240325/2023-t-hh-aats-n-bacahajtel-e-petutjany-pattsharvats-16-mlrd-drami-vnas-abazjan-73792765.html
2023 թ․ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան
2023 թ․ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան
Sputnik Արմենիա
ԱԱԾ տնօրենի խոսքով` 2023 թ-ին ՀՀ ԱԱԾ-ին հաջողվել է կանխել ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։ 25.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-25T14:37+0400
2024-03-25T14:37+0400
2024-03-25T14:40+0400
արմեն աբազյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան
բյուջե
ատեստավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/14/70304755_0:166:1600:1066_1920x0_80_0_0_2d06c096c6c682b92a35ee1d884e3baf.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 2023 թ․ ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է բացահայտել է երկրին պատճառված շուրջ 16 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։Աբազյանը նշեց, որ 2023 թ․ ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 16 խոշոր դեպք։ Բացահայտվել է նաև 204 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնք առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի ու իրավապահ համակարգին, ինչպես նաև փողերի լվացմանը։Ըստ նրա՝ կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։Աբազյանը հիշեցրեց, որ 2023 թ․ ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը։Ըստ նրա՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների թիվը 2023 թ․ 2022 թ․ համեմատ ավելացել է շուրջ 9 տոկոսով։ Բացի այդ, Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է սահմանապահ զորքերի կառավարման դասընթաց, որտեղ ուսումնառություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները։Հիշեցնենք` 2023–ի մարտի 1–ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար հաշվարկող օրենքի նախագիծը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/14/70304755_138:0:1559:1066_1920x0_80_0_0_cdfc208b557637044fb5c2c93408f908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աբազյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, բյուջե, ատեստավորում
արմեն աբազյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, բյուջե, ատեստավորում
2023 թ․ ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը պատճառված 16 մլրդ դրամի վնաս․ Աբազյան
14:37 25.03.2024 (Թարմացված է: 14:40 25.03.2024) ԱԱԾ տնօրենի խոսքով` 2023 թ-ին ՀՀ ԱԱԾ-ին հաջողվել է կանխել ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 2023 թ․ ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է բացահայտել է երկրին պատճառված շուրջ 16 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«ՊԵԿ-ի հետ համատեղ բացահայտել ենք տնտեսական գործունեությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ շուրջ 3,9 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր։ Բացահայտվել են նաև կանխամտածված սնանկության սխեմաներ, որոնցով ի հայտ է բերվել պետությանը պատճառված շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս»,- հայտարարեց նա։
Աբազյանը նշեց, որ 2023 թ․ ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 16 խոշոր դեպք։ Բացահայտվել է նաև 204 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնք առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի ու իրավապահ համակարգին, ինչպես նաև փողերի լվացմանը։
Ըստ նրա՝ կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ։
Աբազյանը հիշեցրեց, որ 2023 թ․ ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը։
«Մինչև 2023 թ․ տարեվերջ մասնակցել ու դրական գնահատական է ստացել ծառայողների շուրջ 20 տոկոսը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով։ Որոշում է կայացվել ՀՀ սահմանապահ զորքերի և հատուկ ստորաբաժանումների ֆունցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմաների բարելավման հնարավորություն»,- տեղեկացրեց ԱԱԾ տնօրենը։
Ըստ նրա՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների թիվը 2023 թ․ 2022 թ․ համեմատ ավելացել է շուրջ 9 տոկոսով։ Բացի այդ, Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է սահմանապահ զորքերի կառավարման դասընթաց, որտեղ ուսումնառություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները։
Հիշեցնենք` 2023–ի մարտի 1–ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ատեստավորում անցնելու դեպքում հավելավճար հաշվարկող օրենքի նախագիծը: