00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդիկները որքա՞ն գումար են տալիս ՀՀ գալու համար և ի՞նչ խնդիրների են բախվում մեր երկրում

© Sputnik / Aram NersesyanԱշխատանքային միգրանտ
Աշխատանքային միգրանտ - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2024
Աշխատանքային միգրանտ
Բաժանորդագրվել
Վերջին 3 տարում կտրուկ աճել է Հնդկաստանից Հայաստան եկող աշխատանքային միգրանտների թիվը։ Մենք զրուցել ենք Հնդկաստանի տարբեր շրջաններից ՀՀ եկած մի քանի տասնյակ անձանց հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք հասնում այստեղ և ինչ պայմաններում են աշխատում:
Հնդկաստանի խիտ բնակեցված և հատկապես աղքատ շրջանների մի շարք փողոցներ ողողված են այս գրառումներով` Armenia wait for you, Armenia best job, Delivery boy job in Armenia։ Այս մասին պատմեցին Sputnik Արմենիայի զրուցակիցները: Հնդիկ միջնորդները, որոնք փակցնում են այդ գովազդները, աշխատանք ու լավ աշխատավարձ են խոստանում: Վերջին երկու-երեք տարիներին Հայաստանը հայտնվել է հնդիկներին լավ հնարավորություններ ընձեռող երկրների ցանկում (ՀՀ–ն ներկայացնում են նույնիսկ որպես պատուհան դեպի Եվրոպա)։ Բանն այն է, որ 2017 թվականին ՀՀ կառավարությունը պարզեցրեց Հնդկաստանի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելու կարգը։
Գործակալներն իրենց հայրենակիցներին սովորաբար all inclusive են խոստանում` մշտական աշխատանք՝ լավ աշխատավարձով, մեկ ամիս անվճար կացարան, միակողմանի տոմս և վիզա, հետագայում՝ կացության թույլտվություն։ Այս փաթեթի համար հնդիկները վճարում են 2,5-3 հազար դոլար (շատ բան կախված է առաջարկվող աշխատանքի տեսակից և տարածաշրջանից, որտեղից գալիս են հնդիկները)։
Միջնորդները սովորաբար գործընկերներ են ունենում այն երկրներում, որտեղ միգրանտները գնում են աշխատելու․ որոշ դեպքերում դրանք կադրային գործակալությունների մասնաճյուղեր են, որոշ դեպքերում` անհատներ, որոնք օգնում են տեղում: «Միջնորդները» դիմավորում են ժամանած քաղաքացիներին, տեղավորում հանրակացարաններում, օգնում են աշխատանք գտնել։
Ի դեպ, Հնդկաստանից աշխատուժ ներգրավելու ակտիվ արշավ է ընթանում նաև սոցիալական ցանցերում: Տարբեր հարթակներում կարելի է բազմաթիվ տեսանյութեր հանդիպել, այդ թվում՝ բլոգերային բնույթի։ Դրանցում հնդիկներն իրենց օրինակով պատմում են հայաստանյան կյանքի, սոցիալականացման, առաքիչ կամ տաքսու վարորդ աշխատելու փորձի և այլնի մասին։
Սակայն ուռճացված սպասումները ոչ միշտ են արդարանում։ Հնդիկները հաճախ խնդիրների են բախվում մեր երկրում։

Կյանքը Հայաստանում

Հնդիկները հիմնականում ապրում են վարձակալած տնակներում, շինություններում, ավտոտնակներում (ավելի հազվադեպ՝ բնակարաններում)՝ վճարելով ամսական 300-400 հազար դրամ։ Ոմանց հաջողվում է Երևանի ծայրամասում տարածք վարձել 100 հազար դրամով։ Փորձելովով գումար խնայել՝ վարձակալում են 8-10 հոգանոց խմբերով։
© Sputnik / Aram NersesyanՀնդկաստանից Հայաստան եկած միգրանտների կացության վայրը
Место жительства трудовых мигрантов из Индии в Армении - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2024
Հնդկաստանից Հայաստան եկած միգրանտների կացության վայրը
Հնդիկների մեծ ներհոսքի ֆոնին մայրաքաղաքի տարբեր վայրերում (հիմնականում ծայրամասերում) լքված շենքերը, հյուրանոցներն ու հյուրատները սկսել են վերածել աշխատանքային միգրանտների համար նախատեսված կացարանների։ Սենյակներում 10-ական մահճակալ են դնում, լոգարաններ և զուգարաններ կառուցում, խոհանոցային տարածքներ կահավորում:
© Sputnik / Aram Nersesyan Կողք կողքի շարված մահճակալներ
Постройка, в которой живут граждане Индии в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2024
Կողք կողքի շարված մահճակալներ
Ժամանած աշխատանքային միգրանտների մեծ մասը օտար լեզվի չի տիրապետում, և որպեսզի կարողանան հաղորդակցվել տեղաբնակների հետ, նրանք հիմնականում խմբերով են շրջում. գոնե մեկն անգլերեն է խոսում: Առավել «առաջադեմները» հեռախոսներում թարգմանչական հավելվածներ են ներբեռնում և դրանցից օգտվում։
© Sputnik / Aram NersesyanՇինություն, որտեղ տեղավորվել են հնդիկ միգրանտները
Место жительства трудовых мигрантов из Индии в Армении - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2024
Շինություն, որտեղ տեղավորվել են հնդիկ միգրանտները
Հենց այդ եղանակով մեզ հաջողվեց շփվել Կումարի հետ, որն իր հայրենակիցների հետ ավտոտնակ է վարձում Կենտրոնին ամենամոտ թաղամասում՝ Սարի թաղում։ Ի դեպ, Հայաստանում հնդիկների բնակարանները կարելի է գտնել «տարբերանշանով»․ եթե դռների մոտ ռետինե հողաթափերի կույտ ու մոպեդներ եք տեսնում, հանգիստ կարող եք թակել. այստեղ Հնդկաստանի քաղաքացիներ են ապրում։
© Sputnik / Aram NersesyanՀնդկաստանից Հայաստան եկած աշխատանքային միգրանտ
Трудовой мигрант из Индии - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2024
Հնդկաստանից Հայաստան եկած աշխատանքային միգրանտ
Այն ավտոտնակում, որտեղ ապրում է Կումարը, մահճակալներ չկան. հատակին շարքով դասավորված ներքնակներ են։ Սենյակը չի ջեռուցվում. էլեկտրաէներգիան խնայում են: Այդ պատճառով նրանցից շատերը հագուստով են քնում։
Մեզ հետ զրույցում Կումարը պատմեց, որ իրենք հիմնականում շինարարությամբ են զբաղվում։ Նրանցից յոթին երկու ամսվա աշխատավարձը չեն վճարել, և որոշել են ի նշան բողոքի աշխատանքի չգնալ։ Ավելի ուշ պարզեցինք, որ կառուցապատող ընկերությունը կանոնավոր կերպով վճարել է հնդիկ բրիգադիրին, բայց նա գումարը չի փոխանցել հայրենակիցներին։
Գրեթե նույնպիսի իրավիճակ է ստեղծվել Նորագավիթ վարչական շրջանում։ Միգրանտներից մեկը՝ Մանուն, մեզ պատմեց, որ գործակալը վերցրել է անձնագիրը (ՀՀ ՔՕ 180-րդ հոդվածով՝ անձնագիր վերցնելը մարդկանց թրաֆիքինգի առաջին նշաններից մեկն է), ու ինքը հիմա ոչինչ չի կարող անել, մինչդեռ նախատեսում էր Դուբայ մեկնել:
Մինչ մենք զրուցում էինք Մանուի հետ, նրա ընկերները մեզ հայտնեցին, որ գործակալներն իմացել են, որ իրենք այդ պատմությունը պատմել են լրատվամիջոցներին, դրանից հետո հաղորդագրություն են ուղարկել՝ խոստանալով վերադարձնել անձնագիրը (Մի քանի օր անց ոստիկանությունը ձերբակալեց Մանուին։ Ավելի ուշ պարզվեց, որ նրա մոտ կաթուցիչ են գցել՝ թմրանյութի նման նյութով։ Պարզելուց հետո, թե ինչ է կատարվել, ոստիկանությունն ազատ արձակեց նրան)։
Իր դժբախտությունների համար Մանուն մեղադրում է գործակալ Աննա Փեթակչյանին, որի հեռախոսահամարը մեզ հաջողվեց ստանալ հենց հնդիկներից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կինը հերքեց իրեն ուղղված մեղադրանքները՝ վստահեցնելով, որ Մանուի գործակալը չէ և նրանից անձնագիր չի վերցրել։ Նրա խոսքով՝ Մանուին այլ անձ է Հայաստան բերել, որը գտնվում է Հնդկաստանում։ Այդ մարդը խոստացել է կազմակերպել նրա տեղափոխությունը Դուբայ, սակայն «ծառայության» դիմաց 1000 դոլար վերցնելով՝ անհետացել է։
Փեթակչյանը նշեց, որ Մանուին տեղավորել է «Չերրի» հյուրանոցում, որը վարձակալում է իր հոգածության տակ գտնվող միգրանտների համար, և աշխատանքի է տեղավորել հանրային սննդի կետում, որտեղ Մանուն ամսական 170 հազար դրամ աշխատավարձ է ստացել։
Նա ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում օգնել է աշխատանքի տեղավորվել (հիմնականում՝ ծառայությունների ոլորտում) Հնդկաստանից ժամանած շուրջ 500 մարդու:
Անտեղի ուռճացված սպասումների պատճառով Հնդկաստանից Հայաստան ժամանած բնակիչների մեծ մասը մեկ տարուց ավել չի մնում մեր երկրում։ Փենջաբից ժամանած զույգը, որի հետ ծանոթացանք Ավան բնակելի թաղամասում, Հայաստան է եկել կես տարի առաջ, սակայն արդեն ծրագրում է մեկնել հարևան Վրաստան:
Նրանք 2 անչահաս երեխա են թողել տանը։ Կինը Երևանի հանրային սննդի կետերից մեկում հավաքարար է աշխատում, ամուսինն առաքիչ է Yandex Delivery-ում, սակայն այս պահին չի կարողանում վաստակել, քանի որ մոպեդը փչացել է: Ծայրը ծայրին չեն հասցնում։ Լեզուների, օրենքի չիմացությունը խանգարում է հարմարվելուն։
© Sputnik / Aram Nersesyan

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան) - Sputnik Արմենիա
1/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

© Sputnik / Aram Nersesyan

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան) - Sputnik Արմենիա
2/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

© Sputnik / Aram Nersesyan

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան) - Sputnik Արմենիա
3/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

© Sputnik / Aram Nersesyan

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան) - Sputnik Արմենիա
4/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

© Sputnik / Aram Nersesyan

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան) - Sputnik Արմենիա
5/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

© Sputnik / Aram Nersesyan

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան) - Sputnik Արմենիա
6/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

© Sputnik / Aram Nersesyan

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան) - Sputnik Արմենիա
7/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

1/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

2/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

3/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

4/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

5/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

6/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

7/7

Հանրակացարան աշխատանքային միգրանտների համար (Երևան)

Ի՞նչ է անում պետությունը

Հայաստան գալու համար Հնդկաստանի քաղաքացիները պետք է մուտքի առցանց վիզա ստանան։ Եթե Հնդկաստանի քաղաքացին Հայաստան է գալիսաշխատելու նպատակով, ապա նրա գործատուն պետք է օրենքով սահմանված ժամկետում աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու էլեկտրոնային դիմում ներկայացնի:
Հնդկաստանի քաղաքացիների հետ կապված խնդիրները լուծելու համար Հայաստանի իշխանություններն աշխատում են հնդիկ գործընկերների հետ։ Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երևանն ու Դելին կմիավորեն ջանքերը Հայաստանում աշխատանքային միգրացիայի գործընթացի կազմակերպմանը նպաստող մեխանիզմների ստեղծման համար: կողմերը քննարկում են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխըմբռնման հուշագրի կնքումը:
Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության միջոցով ստեղծել մասնագիտացված հարթակ, որը Հնդկաստանից եկածներին կօգնի աշխատանք գտնել և թափուր աշխատատեղեր կառաջարկի նրանց։
Միգրացիայի գործընթացի արդյունավետ կառավարման համար կողմերը մտադիր են համապատասխան նորմատիվ-իրավական բազա մշակել:
Դա ոլորտում աշխատող բոլոր ընկերություններին թույլ կտա գրանցվել ընդհանուր հարթակում, հնդիկների համար աշխատանքային վիզաներ ձևակերպել, իսկ գործատուները պատասխանատվություն կկրեն աշխատանքի ընդունվածների համար:
Ներքին գործերի նախարարության ներգաղթի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ՀՀ–ում գրանցվել է Հնդկաստանի քաղաքացիների մուտք գործելու 54 582 դեպք։ Մեր երկրում նրանք ընդգրկված են հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտում։ 2023 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2035 քաղաքացի։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում Հնդկաստանից եկած աշխատանքային միգրանտների թիվը շուրջ 30 հազար է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` կրկնակի շատ։
Հնդկաստանից ժամանած աշխատանքային միգրանտները ինչպես են ապրում Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Ինչպես են հնդիկ միգրանտներն ապրում Հայաստանում
ՀՀ կենտրոնական բանկին չի անհանգստացնում աշխատանքային միգրանտների ներհոսքը
Լրահոս
0