https://arm.sputniknews.ru/20240321/qimikvosneri-khndri-lutsumy-akademiakan-qaghaqn-e-kgms-nakharar-73634715.html
Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար
Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ խնդիրը նոր չէ, բայց լուծման այլ տարբերակ ուղղակի չկա, բացի ակադեմիական քաղաքից։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T12:24+0400
2024-03-21T12:24+0400
2024-03-21T12:28+0400
հայաստան
ժաննա անդրեասյան
քիմիկոս
ակադեմիական քաղաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52670720_0:0:3067:1725_1920x0_80_0_0_5688e53c3b18c6316160f1d5bd58bef9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։Ավելի վաղ հայտնել էինք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ–ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։Հիշեցնենք` իշխանությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52670720_67:0:2796:2047_1920x0_80_0_0_e366994b69dc87d302fc23db595e0cae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ժաննա անդրեասյան, քիմիկոս, ակադեմիական քաղաք
հայաստան, ժաննա անդրեասյան, քիմիկոս, ակադեմիական քաղաք
Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է. ԿԳՄՍ նախարար
12:24 21.03.2024 (Թարմացված է: 12:28 21.03.2024) Ժաննա Անդրեասյանը նշեց, որ խնդիրը նոր չէ, բայց լուծման այլ տարբերակ ուղղակի չկա, բացի ակադեմիական քաղաքից։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Քիմիկոսների խնդրի լուծումը ակադեմիական քաղաքն է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժանա Անդրեասյանը` անդրադառնալով քիմիկոսների բողոքի ակցիային։
Ավելի վաղ
հայտնել էինք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։
«Սա նոր հարց չէ. մենք մի քանի տարի շարունակ մասնագիտական քննարկումներ ենք իրականացրել, նախարարությունը բազմիցս իր դիրքորոշումը հայտնել է, որ ինստիտուտի աշխատանքը պետք է ապահովվի, ու համապատասպան պայմաններ լինեն»,– նշեց նախարարը։
Ըստ նրա` խնդիրը բարդ է, ու այդ պատճառով ԿԳՄՍՆ–ն գտնում է, որ միակ լուծումը ակադեմիական քաղաքն է, որտեղ կլինի ամբողջական միջավայր գիտական հետազոտությունների համար, և այնտեղ ստիպված չեն լինի հարակից միջավայրի հետ հաշվի նստելու։
Հիշեցնենք` իշխանությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։