00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս շաբաթ առանց խնդիրների է արդեն գործում. Ավանեսյանը` էլեկտրոնային դեղատոմսերի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Ավանեսյանը
Անահիտ Ավանեսյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Անահիտ Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարը նշում է, որ պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան նոր համակարգին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումից հետո այս շաբաթ արդեն հարցերի տեղատարափը նվազել է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և այս շաբաթ նկատում ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է ամեն ինչ գործում։ Մեզ համար շատ կարևոր են ձեր (լրագրողների – խմբ.) ահազանգերը, որպեսզի վեր հանենք առաջացած խնդիրներն ու հրատապ լուծումներ տանք, առաջ գնանք»,– նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով` պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան, ու սա շատ նորմալ գործընթաց է։
Հարցին` արդյոք մտավախություն չկա՞, որ կարող է դեղորայքի գինը բարձրանալ, Ավանեսյանը շեշտեց` նման բան չի լինի։ Բացատրեց` նախկինում, որ թուղթը տպելու համար միջինում 8 դրամ էր ծախսվում, այսօր արդեն նման բան չի լինելու, այսինքն` ծախսերի կրճատում է, ոչ թե ավելացում։
Նա անդրադարձավ նաև լրագրողների այն նկատառմանը, արդյոք կարող են անհատները սկսել դեղորայք վաճառել քաղաքացիներին։ Նախարարը վստահեցրեց` նման ռիսկեր չի տեսնում, քանի որ բոլոր երկրներում նույն մեխանիզմն է գործում` դեղորայքը վաճառվում է էլեկտրոնային դեղատոմսով։
Հիշեցնենք` մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թվականի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։
Լրահոս
0