00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուպերմարկետներին կստիպեն ժամանակին վճարել. ինչ է դա նշանակում բիզնեսի և գյուղացու համար

© Sputnik / Laura SarkisianՍուպերմարկետ. արխիվային լուսանկար
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2024
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ բարեփոխումներն ընդհանուր առմամբ առավելություններ ունեն, սակայն լրամշակման կարիք կա։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանում գործող սուպերմարկետները պարտավոր են ձեռք բերած սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի դիմաց վճարումներն իրականացնել 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում նրանց տուգանք է սպառնում՝ նախորդ տարվա շրջանառության մինչև 10%-ի չափով։ Այս մասին հայտարարեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ նորամուծությունները վերաբերում են ոչ միայն սուպերմարկետների և արտադրողների, այլև արտադրողների և ֆերմերների փոխհարաբերություններին:
Նախկինում վճարման ձգձգման հետ կապված վեճերը կարգավորելու համար բիզնեսը պետք է դատարան դիմեր։ Սակայն մայիսից, երբ ուժի մեջ մտնեն փոփոխությունները, վճարման ուշացման փաստը բավարար կլինի ընկերության դեմ վարույթ հարուցելու համար։
Նրա խոսքով` այդ պահանջները վերաբերելու են տարեկան ավելի քան 25 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին։
Փոփոխություններով նաև խախտում կհամարվի մատակարարումներից չհիմնավորված հրաժարվելը առևտրային ցանցերի կողմից։
«Մատակարարումներից չհիմնավորված հրաժարվելը, ինչպես նաև մատակարարների նկատմամբ խտրականությունը նույնպես խախտում կհամարվեն։ Առևտրային ցանցերը պետք է կայքում հրապարակեն մանրամասն ուղեցույցներ՝ ինչ հիմքերով են ընտրում մատակարարներին, ինչ հիմքերով կարող են հրաժարվել նրանցից և այլն», - ասաց Սարգսյանը։

Ինչպես է բիզնեսը վերաբերվում այս փոփոխություններին

Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` թեև այս փոփոխություններն առավելություններ ունեն, բայց դեռ լրամշակման կարիք կա։
Պողոսյանը նշեց այլ երկրների փորձը, որը կարող է կիրառել Հայաստանը։ Մասնավորապես նա բերեց Ռուսաստանի օրինակը, որտեղ կաթնամթերքի դիմաց վճարումը պետք է կատարվի երկու շաբաթվա ընթացքում։ Նշենք, որ այժմ դիտարկվում է այդ ժամկետների կրճատման և ապրանքի պիտանելիության ժամկետներին հարմարեցնելու հնարավորությունը։ Կարևոր է, որ վճարման ուշացման դեպքում տուգանքները վճարվում են հենց մատակարարին, ոչ թե փոխանցվում են պետական բյուջե:
«Համաձայնե՛ք, որ այդպես ավելի ճիշտ է։ Եթե ես ժամանակին գումար չեմ ստացել, և ցանցը տուգանքը վճարել է պետությանը, ի՞նձ ինչ: Չէ՞ որ ես իմ գումարը չեմ ստացել»,- ավելացրեց Պողոսյանը։
Բացի այդ, նրա կարծիքով, ցանկալի է տարբերակել վճարման ժամկետները ըստ տարբեր ապրանքների՝ կախված պիտանելիության ժամկետներից և շրջանառության միջին տևողությունից։
«Հացը մեկ օրում են ծախում, բանջարեղենն ու կանաչին՝ մեկ-երկու օրում, կաթը՝ մեկ շաբաթում, ալկոհոլը՝ մեկ-երկու ամսում։ Շրջանառությունն այստեղ տարբեր է, ուրեմն պայմանները պետք է տարբեր լինեն», - նշեց նա։
Մրգային հյութերի խոշոր արտադրող «Եվրոթերմի» գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ բերքի դիմաց գյուղացիներին ժամանակին գումար տալն անհրաժեշտություն է։ Սակայն նա նաև մատնանշեց այն իրավիճակները, երբ պետությունը խնդրում է ձեռք բերել ֆերմերների ավելցուկ բերքը: Սակայն գործարանները միշտ չէ, որ վստահ են, թե երբ կկարողանան վաճառել իրենց ավելցուկային արտադրանքը։
«Մի կողմից խնդրում են գնել, և չենք կարող մերժել, որ գյուղացիներին վատ վիճակի մեջ չդնենք։ Մյուս կողմից չգիտենք, թե մենք երբ կվաճառենք, բայց հիմա ստիպված կլինենք մեկ ամսվա ընթացքում վճարել գյուղացիներին։ Նրանց համար, իհարկե, լավ է, բայց մեզ համար մի փոքր ավելի դժվար կլինի», - ավելացրեց նա։
Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում նշված փոփոխություններն ընդունվել են այս տարվա հունվարին և ուժի մեջ կմտնեն մայիսի 6-ից:
Լրահոս
0