https://arm.sputniknews.ru/20240315/hhn-patrastvum-e-em-in-andamakcelu-hajt-nerkajacnel-artgvortsnakharari-pataskhany-73420981.html
ՀՀ–ն պատրաստվո՞ւմ է ԵՄ անդամության հայտ ներկայացնել․ արտգործնախարարի պատասխանը
ՀՀ–ն պատրաստվո՞ւմ է ԵՄ անդամության հայտ ներկայացնել․ արտգործնախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հավանություն էր տվել մի բանաձևի, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը: 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T16:30+0400
2024-03-15T16:30+0400
2024-03-15T16:32+0400
հայաստան
եվրամիություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71425579_0:0:1601:901_1920x0_80_0_0_3462bc281e322957eea452377aed3b65.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է հարցին, թե արդյոք Երևանը ծրագրում է ԵՄ անդամության հայտ ներկայացնել:Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել էր, որ Հայաստանը կարող է հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար:Հիշեցնենք` Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Փաստաթղթի հեղինակը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն է։Փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակելու է կայուն բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով իր ժողովրդավարությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման փուլի համար: Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով ակտիվորեն աջակցել Հայաստանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71425579_88:0:1508:1065_1920x0_80_0_0_422ab4f112fbd89df644e65e48e472a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, արարատ միրզոյան
հայաստան, եվրամիություն, արարատ միրզոյան
ՀՀ–ն պատրաստվո՞ւմ է ԵՄ անդամության հայտ ներկայացնել․ արտգործնախարարի պատասխանը
16:30 15.03.2024 (Թարմացված է: 16:32 15.03.2024) Ավելի վաղ Եվրախորհրդարանը հավանություն էր տվել մի բանաձևի, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է հարցին, թե արդյոք Երևանը ծրագրում է ԵՄ անդամության հայտ ներկայացնել:
«Երբ Հայաստանը ԵՄ անդամության հայտ ներկայացնելու մտադրություն ունենա, դուք դրա մասին առաջինը կիմանաք», - խորհրդարանում լրագրողներին ասել է Միրզոյանը:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ
Պետեր Ստանոն հայտարարել էր, որ Հայաստանը կարող է հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար:
Հիշեցնենք`
Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Փաստաթղթի հեղինակը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն է։
Փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակելու է կայուն բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով իր ժողովրդավարությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման փուլի համար: Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով ակտիվորեն աջակցել Հայաստանին: