https://arm.sputniknews.ru/20240309/erevani-kendanabanakan-ajgin-nvor-bnakich-uni-mvoruqavvor-angghn-arden-mek-amsakan-e-73196331.html
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է
Sputnik Արմենիա
Այս պահին նախագծման փուլում է փղի համար նախատեսված նոր ազատավանդակը։ 09.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-09T13:47+0400
2024-03-09T13:47+0400
2024-03-09T13:56+0400
հայաստան
երևան
կենդանաբանական այգի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/09/73205414_0:0:1600:901_1920x0_80_0_0_08e4709464613b5b442f8aa10094b146.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակչով․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով` անգամ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիների համար անազատ պայմաններում այսպիսի կենդանատեսակների բազմացումը նշանակալի ձեռքբերում է։Այգին նաև ընդլայնվում և բարեկարգվում է։ Նախատեսում են ավելացնել ազատավանդակների թիվը, ճեմուղիներն ու կանաչապատ գոտիները։Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նշում է, որ այս պահին նախագծման փուլում է փղի համար նախատեսված նոր ազատավանդակը։ Երբ այն պատրաստ լինի, Բունկան ընկերուհի կունենա։2023 թվականին այգու այցելուների թիվը 33 հազարով ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Այս տարի նախատեսում են ավելացնել ևս 20 տոկոսով։Առաջիկայում վերագործարկվելու է մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց գտնվող կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն Երևանի կենդանաբանական այգի:Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
երևան
կենդանաբանական այգի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/09/73205414_231:0:1435:903_1920x0_80_0_0_c2a34eb04ac57b2d769fcd13859dc08d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, կենդանաբանական այգի
հայաստան, երևան, կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է
13:47 09.03.2024 (Թարմացված է: 13:56 09.03.2024) Այս պահին նախագծման փուլում է փղի համար նախատեսված նոր ազատավանդակը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակչով․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է։ Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանը։
Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով` անգամ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիների համար անազատ պայմաններում այսպիսի կենդանատեսակների բազմացումը նշանակալի ձեռքբերում է։
Այգին նաև ընդլայնվում և բարեկարգվում է։ Նախատեսում են ավելացնել ազատավանդակների թիվը, ճեմուղիներն ու կանաչապատ գոտիները։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նշում է, որ այս պահին նախագծման փուլում է փղի համար նախատեսված նոր ազատավանդակը։ Երբ այն պատրաստ լինի, Բունկան ընկերուհի կունենա։
2023 թվականին այգու այցելուների թիվը 33 հազարով ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Այս տարի նախատեսում են ավելացնել ևս 20 տոկոսով։
Առաջիկայում վերագործարկվելու է մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց գտնվող կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն Երևանի կենդանաբանական այգի: