00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են հնդիկ միգրանտներն ապրում Հայաստանում

Բաժանորդագրվել
Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսքը Հայաստան ավելանում է։ 2023 թվականի նոյեմբերի դրությամբ` երկրում մինչև 30 հազար հնդիկ կա։ Նրանց համար Հայաստանը հնարավորությունների երկիր է, իսկ նրանք մեր գործատուների համար` էժան աշխատուժ։
Հնդիկ աշխատանքային միգրանտները հիմնականում Հայաստան են տեղափոխվում իրենց երկիր աղքատ նահանգներից։ Լեզվի չիմացության պատճառով, նրանք հիմնականում աշխատանք են գտնում շինարարության և ծառայությունների ոլորտում։
Մեկ օրում շինարարության վրա աշխատելիս միջինում նրանք 10 հազար դրամ են վաստակում կամ մինչև 250 հազար դրամ ամսական։ Սակայն այդ գումարը միշտ չէ, որ բավականացնում է` հաշվի առնելով բնակարանների բարձր վարձավճարները։
Սովորաբար հնդիկները 8-10 հոգով ապրում են ավտոտնակներում կամ հին տներում, որոնք զուրկ են նվազագույն պայմաններից և չեն ջեռուցվում։ Նման կացարանների համար նրանք ամսական մոտ 800-1000 դոլար են վճարում։
Հնդիկ աշխատանքային միգրանտ Սանդիպ Սինգհի կարծիքով` Հայաստանը լավ երկիր է, լավ մարդկանցով։ Սակայն աշխատանք գտնելն այստեղ հեշտ չէ։
Կես տարում նա չի կարողացել աշխատանք գտնել, սակայն տուն վերադառնալու մտադրություն չունի` հույս ունենալով, որ կգան լավ ժամանակները։ Սինգհը մտադիր է այստեղ իր բիզնեսը բացել, իսկ հետագայում Հայաստան տեղափոխել նաև ընտանիքին։
Հարցին, մի՞թե Հայաստանում ավելի լավ է, քան հայրենիքում, դրական պատասխան է տալիս Սինգհի եղբայրը։ Նա բացատրում է, որ այստեղ ավելի հանգիստ է, մարդիկ ավելի լավն են, կլիման ավելի մեղմ։
Եղբայրները 7 այլ հայրենակիցների հետ ամսական 300 հազար դրամով են տուն են վարձել։ Նրանք հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Սակայն նույնիսկ նման պայմաններում, մեզ սուրճ հյուրասիրեցին։
Բայց կան աշխատանքային միգրանտներ, որ պակաս հաջողակ են։ 10 հնդիկից բաղկացած խումբը, որոնց կացարանը Երևանի ավտոտնակներից մեկն է, բողոքեցին մեզ, որ երկու ամիս է` աշխատավարձ չեն ստացել։
«Վաղը մեր ընկերը տուն է վերադառնում, նա երկու փոքր երեխա ունի, բայց երկու ամիս է արդեն, ինչ աշխատավարձ չի ստացել», – պատմեց մեզ հնդիկ աշխատանքային միգրանտ Սիմարը։
Նրանք աշխատում են շինհրապարակում ամսական 200 հազար դրամով։ Սիմարը խոստովանեց, որ հիմա նրան գումար են ուղարկում ծնողները, որպեսզի կարողանա ապրել` սպասելով աշխատավարձի։
Հավելենք, որ Հայաստանում հնդիկներն աշխատում են ծառայությունների ոլորտում` առաքում, մեքենաների լվացում, հոսթելներ, ռեստորաններ և շինարարություն։
Թրաֆիքինգի սխեմա կարող է լինել․ Արթուր Խաչատրյանը՝ Հայաստանում աշխատող հնդիկների մասին
Լրահոս
0