https://arm.sputniknews.ru/20240228/hapkum-hajastany-karvogh-e-naev-de-jure-sarecnel-andamakcutjuny-pashinjan-72840228.html
ՀԱՊԿ–ում Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը. Փաշինյան
ՀԱՊԿ–ում Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ արդեն մեկ տարի է` ՀՀ–ն ՀԱՊԿ–ում մշտական ներկայացուցիչ չունի։ 28.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-28T19:16+0400
2024-02-28T19:16+0400
2024-02-28T19:21+0400
նիկոլ փաշինյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72840053_0:0:1600:900_1920x0_80_0_0_4783f9c0d639f3f1b7b433d3a357e2ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն ՀԱՊԿ–ում որոշումների կայացումը չի արգելափակում, բայց և չի մասնակցում։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։Գեղամ Մանուկյանն իր հարցի մեջ նշել էր, որ վերջին շրջանում վայրիվերումներ են ՀՀ–ՌԴ, ՀՀ–ՀԱՊԿ հարաբերություններում։«Փաշինյանը հենց արևմտյան միկրոֆոն է տեսնում` մի ամբողջ բողոքի գիրք է բացում ՌԴ–ից, ՀԱՊԿ–ից, իսկ հետո փորձում է առաջիկա ասուլիսների ժամանակ սրբագրել, դիֆերամբներ ուղղել ՌԴ–ին»,– նշեց Մանուկյանը։Ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն մեկ տարի է` ՀՀ–ն ՀԱՊԿ–ում մշտական ներկայացուցիչ չունի։Վերջում նա ընդգծեց` հիմա ՀՀ–ն դե ֆակտո է սառեցրել անդամակցությունը, բայց եթե այս գործընթացը շարունակվի, ապա ՀՀ–ն դե յուրե էլ կսառեցնի։Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72840053_108:0:1308:900_1920x0_80_0_0_03e7d0d3d523438aaf1a833851aeb426.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, վարչապետ
նիկոլ փաշինյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, վարչապետ
ՀԱՊԿ–ում Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը. Փաշինյան
19:16 28.02.2024 (Թարմացված է: 19:21 28.02.2024) ՀՀ վարչապետը նշեց, որ արդեն մեկ տարի է` ՀՀ–ն ՀԱՊԿ–ում մշտական ներկայացուցիչ չունի։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն ՀԱՊԿ–ում որոշումների կայացումը չի արգելափակում, բայց և չի մասնակցում։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
Գեղամ Մանուկյանն իր հարցի մեջ նշել էր, որ վերջին շրջանում վայրիվերումներ են ՀՀ–ՌԴ, ՀՀ–ՀԱՊԿ հարաբերություններում։
«Փաշինյանը հենց արևմտյան միկրոֆոն է տեսնում` մի ամբողջ բողոքի գիրք է բացում ՌԴ–ից, ՀԱՊԿ–ից, իսկ հետո փորձում է առաջիկա ասուլիսների ժամանակ սրբագրել, դիֆերամբներ ուղղել ՌԴ–ին»,– նշեց Մանուկյանը։
Ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն մեկ տարի է` ՀՀ–ն ՀԱՊԿ–ում մշտական ներկայացուցիչ չունի։
«Մենք ՀԱՊԿ միջոցառումներին արդեն տևական ժամանակ է` չենք մասնակցում։ ՀԱՊԿ–ում գործում է որոշումների կայացման կոնսենսուսի սկզբունքը։ Մենք որևէ բան չենք արգելափակում, բայց և չենք մասնակցում մի շատ պարզ պատճառով` չունենք այն հարցի պատասխանը, թե ինչի համար պետք է մասնակցենք։ Կա հարց` ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ–ում։ Մենք գիտենք այդ հարցի պատասխանը, ընդամենն առաջարկում ենք այդ լեգիտիմ պատասխանի տակ ստորագրել ու հաստատել այդ պատասխանը»,– հայտարարեց Փաշինյանը։
Վերջում նա ընդգծեց` հիմա ՀՀ–ն դե ֆակտո է սառեցրել անդամակցությունը, բայց եթե այս գործընթացը շարունակվի, ապա ՀՀ–ն դե յուրե էլ կսառեցնի։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։