https://arm.sputniknews.ru/20240224/hndkakan-sparazinutjuny-sarsapeli-dzhvokhq-e-pvordzaget-72661703.html
Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է․ փորձագետը` ՀՀ–ի ձեռք բերած զենքի մասին
Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է․ փորձագետը` ՀՀ–ի ձեռք բերած զենքի մասին
Sputnik Արմենիա
Ռուսլան Պուխովն անիմաստ է համարում հնդկական սպառազինության շուրջ աղմուկը, քանի որ աշխարհում կա ավելի քիչ «փիառված», բայց ավելի արդյունավետ զենք։ 24.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-24T12:54+0400
2024-02-24T12:54+0400
2024-02-24T14:23+0400
հայաստան
ռուսաստան
զենք
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/18/72666586_0:59:1600:959_1920x0_80_0_0_544ea4bdcf5f6cd365d9a080de12927e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը հնդկական և ֆրանսիական սպառազինություն գնելու փոխարեն ավելի լավ է՝ մտածի հայրենական արտադրության մասին: Այս մասին հայտարարեց Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովն այսօր Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։Նա անիմաստ է համարում հնդկական սպառազինության շուրջ աղմուկը։ Պուխովի խոսքով՝ կան ավելի քիչ «փիառված», բայց արդյունավետ զենքեր, օրինակ՝ սերբական արկերը կամ բուլղարական ՁՀՆ-ները։ Փորձագետը շեշտեց՝ այս պահին Ռուսաստանը չի կարող Հայաստանին սպառազինության որոշ տեսակներ տալ, բայց կարող է եզակի ռազմական փորձ ապահովել:«Եթե Ադրբեջանը չլիներ Ուկրաինայի իրական դաշնակիցը, ապա Հայաստանը կարող էր զինվորականներ ուղարկել մարտական շփման գծի երկու կողմեր՝ ռազմական փորձն ուսումնասիրելու համար։ Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ֆրանսիան չեն կարող տալ այդ փորձը, քանի որ նրանք այդ գործում նորեկներ են»,– ասաց փորձագետը։Փորձագետը Հայաստանին հորդորում է ֆինանսները կենտրոնացնել մի քանի ռազմական նախագծերի իրականացման ուղղությամբ և ռեսուրսները չփոշիացնել: Նա խորհուրդ է տալիս գնել Starlink-ի 25 հազար տերմինալներ, միլիոն FPV անօդաչու թռչող սարքեր, կառուցել վառոդի գործարան և ինքնուրույն արտադրել արկեր:«Որպեսզի կարիք չլինի դրանք գնել երրորդ երկրների միջոցով և Ֆրանսիային խնդրել ապահովել տարանցումը Վրաստանի տարածքով։ Իսկ Իրանից դրանք վերցնելը քաղաքականապես կոռեկտ չէ, բա որ ամերիկացիները նեղանա՞ն»,- եզրափակեց փորձագետը։Հիշեցնենք` փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հայաստանյան այցի ընթացքում փաստաթուղթ ստորագրվեց երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Նմանատիպ համաձայնագրեր էին կնքվել 2023 թվականի հոկտեմբերին Պապիկյանի փարիզյան այցի ժամանակ։ Փոխգործակցության շրջանակում Հայաստանը ստանում է Ground Master (GM200) ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։ Ֆրանսիան նախորդ տարի Հայաստան է մատակարարել նաև Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը արտադրման փուլում են։Անհրաժեշտության դեպքում Փարիզը պատրաստ է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Համաձայնագրերի փաթեթը նաև ֆրանսիական բուհերում հայ զինվորականների վերապատրաստում է ներառում, իսկ Հայաստանում մշտական հիմունքներով ֆրանսիացի ռազմական խորհրդական է գտնվելու։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/18/72666586_139:0:1563:1068_1920x0_80_0_0_902e1b4754d8299a83895a7fc2f5f656.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, զենք, ֆրանսիա
հայաստան, ռուսաստան, զենք, ֆրանսիա
Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է․ փորձագետը` ՀՀ–ի ձեռք բերած զենքի մասին
12:54 24.02.2024 (Թարմացված է: 14:23 24.02.2024) Ռուսլան Պուխովն անիմաստ է համարում հնդկական սպառազինության շուրջ աղմուկը, քանի որ աշխարհում կա ավելի քիչ «փիառված», բայց ավելի արդյունավետ զենք։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը հնդկական և ֆրանսիական սպառազինություն գնելու փոխարեն ավելի լավ է՝ մտածի հայրենական արտադրության մասին: Այս մասին հայտարարեց Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովն այսօր Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
«Հայաստանի գնումները նման են օձի, որի գլուխը պոկել են, և նա անիմաստ զիգզագներ է անում՝ փորձելով ինչ-որ բան որսալ Ֆրանսիայում, ինչ-որ բան՝ Հնդկաստանում։ Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է՝ Լատինական Ամերիկայում ուղղաթիռների վթարները և այլն, հնդիկներն անվճար ազատվում էին դրանից: Իսկ Հայաստանն առաջինն է գնել այն»,- հայտարարել է Պուխովը։
Նա անիմաստ է համարում հնդկական սպառազինության շուրջ աղմուկը։ Պուխովի խոսքով՝ կան ավելի քիչ «փիառված», բայց արդյունավետ զենքեր, օրինակ՝ սերբական արկերը կամ բուլղարական ՁՀՆ-ները։ Փորձագետը շեշտեց՝ այս պահին Ռուսաստանը չի կարող Հայաստանին սպառազինության որոշ տեսակներ տալ, բայց կարող է եզակի ռազմական փորձ ապահովել:
«Եթե Ադրբեջանը չլիներ Ուկրաինայի իրական դաշնակիցը, ապա Հայաստանը կարող էր զինվորականներ ուղարկել մարտական շփման գծի երկու կողմեր՝ ռազմական փորձն ուսումնասիրելու համար։ Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ֆրանսիան չեն կարող տալ այդ փորձը, քանի որ նրանք այդ գործում նորեկներ են»,– ասաց փորձագետը։
Փորձագետը Հայաստանին հորդորում է ֆինանսները կենտրոնացնել մի քանի ռազմական նախագծերի իրականացման ուղղությամբ և ռեսուրսները չփոշիացնել: Նա խորհուրդ է տալիս գնել Starlink-ի 25 հազար տերմինալներ, միլիոն FPV անօդաչու թռչող սարքեր, կառուցել վառոդի գործարան և ինքնուրույն արտադրել արկեր:
«Որպեսզի կարիք չլինի դրանք գնել երրորդ երկրների միջոցով և Ֆրանսիային խնդրել ապահովել տարանցումը Վրաստանի տարածքով։ Իսկ Իրանից դրանք վերցնելը քաղաքականապես կոռեկտ չէ, բա որ ամերիկացիները նեղանա՞ն»,- եզրափակեց փորձագետը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հայաստանյան
այցի ընթացքում
փաստաթուղթ ստորագրվեց երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Նմանատիպ համաձայնագրեր էին կնքվել 2023 թվականի հոկտեմբերին Պապիկյանի փարիզյան այցի ժամանակ։ Փոխգործակցության շրջանակում Հայաստանը ստանում է Ground Master (GM200) ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։ Ֆրանսիան նախորդ տարի Հայաստան է
մատակարարել նաև Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը արտադրման փուլում են։
Անհրաժեշտության դեպքում Փարիզը պատրաստ է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Համաձայնագրերի փաթեթը նաև ֆրանսիական բուհերում հայ զինվորականների վերապատրաստում է ներառում, իսկ Հայաստանում մշտական հիմունքներով ֆրանսիացի ռազմական խորհրդական է գտնվելու։