00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենից վատ թեկնածու չկա, բայց նա… ամենալա՞վն է

© AP Photo / Mark SchiefelbeinՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Ջո Բայդեն
Բաժանորդագրվել
Որևէ խելամիտ մարդ դժվար թե կարողանա հասկանալ՝ եթե դատարանն իր օգտին վճիռ է կայացնում, լիովին արդարացնում է իրեն, ինչո՞ւ են հակառակորդները հրճվում, իսկ մերձավորները` զայրանում։
Բայց հենց այդպես պատահեց Ամերիկայում, երբ արդարադատության նախարարությունը եզրակացրեց, որ Ջո Բայդենին չի կարելի դատել գաղտնի փաստաթղթերի հետ անփույթ վերաբերվելու համար։
Հատուկ դատախազը մանրամասնեց. «Անհրաժեշտ է ներողամտություն ցուցաբերել այդ տարեց մարդու նկատմամբ, որը հիշողության հետ կապված խնդիրներ ունի»։ Հանրապետականները պարզապես ցնծությամբ ընդունեցին այս պաշտոնական եզրակացությունը. «Ասում էինք, չէ՞, որ այս մարդը կորցրել է հիշողությունը։ Կամպուչիան Կոլումբիա է անվանում, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկա ղեկավարներին շփոթում է Հելմուտ Քոլի և Ֆրանսուա Միտերանի հետ, անգամ չի հիշում, թե որ թվականին է մահացել իր որդին»։
Հանրապետականների հաղթական տրամադրությունները լիովին կարելի է հասկանալ։ Մինչև այժմ նախագահի հասցեին նրանց սուր քննադատությունը, որը վաղուց արդեն անթաքույց հեգնանքի է վերածվել, Բայդենի ջերմ պաշտպանների նույն ոչ պակաս հեգնական պատասխանին էր արժանանում. «Դե, հիվանդ մարդիկ են, որոնց աչքին բոլորն էլ հիվանդ են երևում, նույնիսկ՝ նախագահը»։ Հիմա արդեն հանրապետականները համարժեք արձագանքելու հնարավորություն են ստացել. «Լա՛վ, ենթադրենք, թե մենք հիվանդ ենք, բա էդ ինչպե՞ս է ձեր վարչակազմը այդքան հիվանդ հավաքել արդարադատության նախարարությունում, որը բառացիորեն կրկնել է մեր ասածը Բայդենի մասին»։
Ավելին` դեմոկրատներից ոմանք էլ են սկսել հրապարակավ կասկած հայտնել` արդյոք իրենց թեկնածուն՝ Ջո Բայդենը, ունա՞կ է ևս չորս տարի ղեկավարել պետությունը։ Որոշ մեկնաբաններ դա բացատրում են այսպես կոչված «երկրորդ ասողի» ֆենոմենով։ Հիշո՞ւմ եք Հանս-Քրիստիան Անդերսենի նկարագրած միամիտ ու անկեղծ երեխային, որն առաջինը փաստեց, որ թագավորը մերկ է։ Այ դա է դժվար ու վտանգավոր, երկրորդ ասողն այլևս պատասխանատվություն չի կրում և պարզապես կրկնում է առաջին ասողին։ Այսինքն` եթե արդարադատության նախարարությունն է առաջինը պաշտոնապես հայտնել նախագահի առողջական խնդիրների մասին, դրանից հետո ինչո՞ւ նույնը չեն կարող անել նրա կողմնակիցները։
Փոխկապակցված աշխարհ. ինչ կապ ունի Երևանի տաք եղանակը իսրայելյան իրադարձությունների հետ
Առաջին հայացքից բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Եթե դեմոկրատները հրաշալի գիտեն, որ իրենց թեկնածուն առնվազն հիշողության հետ կապված խնդիրներ ունի, ինչո՞ւ չեն փոխում թեկնածուին։ Չէ՞ որ այդ հին ու փորձառու քաղաքական ուժը այնպիսի առաջնորդներ է տվել, ինչպիսիք են Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Քենեդին, Վուդրո Վիլսոնը… Այս հարցի պատասխանը գոնե մեզ՝ հայաստանցիներիս, չպիտի զարմացնի։ Պատճառը վախն է՝ հրաժարվեցիր քո հիմնական թեկնածուից, ջախջախիչ պարտությունը երաշխավորված է։ Հայաստանցի բազմաթիվ քաղաքագետներ և վերլուծաբաններ միակարծիք են՝ եթե Հայաստանում իշխող կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցի առանց ներկա վարչապետի, խիստ կասկածելի է՝ կկարողանա՞ արդյոք ընդհանրապես մտնել խորհրդարան։
Ամերիկացի դեմոկրատներն էլ նույն մտավախությունն ունեն՝ եթե ոչ Բայդենը, բա ո՞վ։ Ո՞վ կարող է նոյեմբերին ձեռնոց նետել Դոնալդ Թրամփին՝ գոնե պստիկ հույս ունենալով, որ կարող է հաղթել։ Ու այն դեպքում, երբ Թրամփը ամեն ինչ անում է իր ազդեցությունը իրեն սատարող կուսակցությունում ավելացնելու համար։ Հենց այս օրերին հորդորում է հանրապետական կոնգրեսականներին մինչև վերջ ընդդիմանալ այն օրինագծին, որով նախատեսված է հսկայական գումար տրամադրել Ուկրաինային։ Իսկ այս ամսվա վերջին նախկին նախագահը փորձելու է իր հարսին՝ միջնեկ տղայի կնոջը, դարձնել Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի՝ Ազգային կոմիտեի համանախագահ։ Մյուս համանախագահը, ըստ երևույթին, լինելու է Թրամփի մերձավորը՝ Մայքլ Ուոթլին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հաճելի է ներկայացնել մի կուսակցություն, որի ղեկավարներից մեկն ընկերդ է, մյուսը՝ հարսդ։
Իսկ դեմոկրատներն իրենց 81-ամյա թեկնածուից ազատվելու փաստորեն ընդամենը մի տարբերակ ունեն` եթե հենց ինքը՝ Ջո Բայդենը, մինչև ընտրությունները կամովին հրաժարվի մասնակցել դրանց և անվանի այն թեկնածուին, որն, իր կարծիքով, կարող է հաջողությամբ փոխարինել իրեն և հաղթել Թրամփին։ Ընդ որում` ասում են` այդ թեկնածուն կարող է կին լինել։ Չէ՛, չէ՛, խոսքը ներկա փոխնախագահ Քամալա Հարիսի մասին չէ. նրան ամերիկացիները, չգիտես ինչու, չեն սիրում։ Իսկ պատկերացնո՞ւմ եք այսպիսի սենսացիոն զարգացում՝ Ջո Բայդենը դեմոկրատների կուսակցական համագումարում հանկարծ հայտարարում է՝ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից և բոլոր դեմոկրատներին կոչ եմ անում միահամուռ քվեարկել… Միշել Օբամայի օգտին։
Այ դա կլինի իսկական ինտրիգ. 2016-ին Թրամփը հաղթեց մի նախկին նախագահի՝ Բիլ Քլինթոնի տիկնոջը, արդյոք 2024-ին կկարողանա՞ հաղթել մեկ այլ նախկին նախագահի՝ Բարաք Օբամայի կնոջը։
55 միլիարդ դոլար աշխատավարձ. մի քիչ շատ չէ՞
Լրահոս
0